Գեորգ Լիխտենբերգ

(Վերահղված է Լիխտենբերգից)

Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ (գերմ.՝ Georg Christoph Lichtenberg, հուլիսի 1, 1742փետրվարի 24, 1799), գերմանացի գիտնական, երգիծաբան և փիլիսոփա։

Գեորգ Լիխտենբերգը

Քաղվածքներ

խմբագրել
  • Օտար լեզուներ չուսումնասիրող ժողովուրդը նույնն է, ինչ որ հասարակությունից հեռու բոլորովին միայնակ մարդը[1]։
  • Այն մարդիկ, որոնք երբեք ժամանակ չունեն, սովորաբար ոչինչ չեն անում[2]։
  • Մարդն ընկերություն է սիրում, թեկուզ դա լինի միայն վառվող մոմի հետ[2]։
  • Ինչպիսին մարդիկ են, այնպիսին էլ նրանց գրքերն են[2]։
  • Որոշ մարդկանց համար խելացի մարդն ավելի գարշելի էակ է, քան ամենաանուղղելի սրիկան[2]։
  • Պետք չէ հավատ ընծայել մի մարդու, որը ինչ-որ բան հաստատելիս ձեռքը դնում է սրտին[3]։
  • Ազգի ռազմական հանճարը հայրենասիրությունն է, սերը դեպի հայրենիքը[4]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 48. ISBN 99930-2-263-2. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 263։
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 308։
  4. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 254։