Լյուկ Բեսոն (ֆր.՝ Luc Besson, մարտի 18, 1959, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Լյուկ Բեսոնը (2014)

Քաղվածքներ

խմբագրել
  • Ես շատ ռեժիսորներ գիտեմ, որ չափից շատ ֆիլմեր են նկարահանել։ Դա տխուր տեսարան է[2]։
  • Կինոն ոչ մեկի կյանքն էլ երբեք չի փրկել, այն դեղ չէ, որ ընդունակ է փրկել ինչ-որ մեկի կյանքը։ Այն սոսկ ասպիրին է[2]։
  • Մեծ մանկագիրները իսկական գրողներ են եղել, նրանք երբեք չեն նմանակել, նրանք նպատակ չեն դրել աշխատել շատ փոխ կամ ինչ-որ մեկին պարտադրել որևէ գաղափար։ Նրանք միայն գրել են իրենց երազանքների մասին[2]։
  • Ես կարծում եմ, որ ժամանակակից երեխաները չեն ենթարկվում շատ կանոնների։ Ծնողները մշտապես աշխատանքի են, դպրոցը միշտ չէ, որ կարող է պատմել կյանքի մասին, քաղաքական գործիչները զբաղված են կոռուպցիայով ու սկանդալներով, սպորտային կուռքերը թմրամոլներ են։ Կանոններն անհրաժեշտ են երեխաներին[2]։
  • Մարդիկ հաճախ ասում են, որ հոգուս խորքում ես երեխա եմ։ Իրականում, իմ կարծիքով, ես պարզապես կարող եմ հասնել [իմ մանկությանը], ես այն շատ լավ եմ հիշում։ Մենք բոլորս էլ երբևէ երեխաներ ենք եղել։ Եև այդ որակը պիտի հարգել[2]։
  • Ինչու՞ ես նկարահանեցի «Մետրո» ֆիլմը։ Ինչու՞ ես արեցի «Կապույտ անհատակության» այդ ստորջրյա խելահեղությունը։ Ինչու՞ ես նկարահանեցի այդ մռայլ ֆիլմը Նիկիտայի մասին։ Չգիտեմ։ Նկարահանել եմ ու վերջ։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև ուզում եմ այդ, որովհետև ուզում եմ ուսումնասիրել, փնտրել նոր բաներ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լյուկ Բեսոնի պաշտոնական կայքը։ Luc-besson.com։ Վերստացված է՝ փետրվարի 18, 2016 թ.։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Լյուկ Բեսոն. քաղվածքներ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լյուկ Բեսոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: