Խորհուրդ
Խորհուրդ, մի բան անելու, մեկին կամ մի բանի վերաբերվելու և այլնի համար տրվող ցուցում՝ խրատ[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդիկ ոչ մի բան այնպես զզվանքով չեն ընդունում, ինչպես խորհուրդները[2]։
- Լավ խորհուրդներ ընդունել, նշանակում է մեծացնել սեփական հնարավորությունները[2]։
- Ունկնդրեք նրանց խորհուրդներին, ովքեր շատ գիտեն, բայց ամենից առաջ նրանց, ովքեր սիրում են ձեզ[2]։
- Ամենից դժվարն ինքն իրեն ճանաչելն է, ամենից հեշտը՝ ուրիշներին խորհուրդ տալը[3]։
- Թալես Միլեթացի
- Երբեք խորհուրդ մի՛ տվեք ձեզնից դրամ խնդրողին[3]։
- Տարբեր ճանապարհներով գնացող մարդիկ իրար խորհուրդներ տալ չեն կարող[3]։
- Խորհուրդ տալ հիմարին, նույնն է, թե հայելի տալ կույրին[4]։
- Բարի խորհուրդը երբեք չափազանց ուշ չի գալիս[4]։
- Խորհուրդ տուր ոչ այն, ինչ հաճելի է, այլ այն, ինչը լավ է[5]։
- Սոլոն
- Խորհուրդը նման է լուծողականի, հեշտ է տալը, բայց սարսափելի դժվար է ընդունելը[5]։
- Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ, թե ով է այն տվել[6]։
- Վզին փաթաթված խորհուրդը միշտ վատ խորհուրդ է[7]։
- Պոնսար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
- ↑ 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 203։
- ↑ 3,0 3,1 3,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 204։
- ↑ 4,0 4,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 205։
- ↑ 5,0 5,1 5,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 206։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 207։
- ↑ Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ