Խորհուրդ, մի բան անելու, մեկին կամ մի բանի վերաբերվելու և այլնի համար տրվող ցուցում՝ խրատ[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդիկ ոչ մի բան այնպես զզվանքով չեն ընդունում, ինչպես խորհուրդները[2]։
Ժոզեֆ Ադիսոն
  • Լավ խորհուրդներ ընդունել, նշանակում է մեծացնել սեփական հնարավորությունները[2]։
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
  • Ունկնդրեք նրանց խորհուրդներին, ովքեր շատ գիտեն, բայց ամենից առաջ նրանց, ովքեր սիրում են ձեզ[2]։
Գրաֆ
  • Ամենից դժվարն ինքն իրեն ճանաչելն է, ամենից հեշտը՝ ուրիշներին խորհուրդ տալը[3]։
Թալես Միլեթացի
  • Երբեք խորհուրդ մի՛ տվեք ձեզնից դրամ խնդրողին[3]։
Պեդրո Կալդերոն
  • Տարբեր ճանապարհներով գնացող մարդիկ իրար խորհուրդներ տալ չեն կարող[3]։
Կոնֆուցիոս
  • Խորհուրդ տալ հիմարին, նույնն է, թե հայելի տալ կույրին[4]։
Վիլհելմ Մյուլլեր
  • Բարի խորհուրդը երբեք չափազանց ուշ չի գալիս[4]։
Բեն Ջոնսոն
  • Խորհուրդ տուր ոչ այն, ինչ հաճելի է, այլ այն, ինչը լավ է[5]։
Սոլոն
  • Խորհուրդը նման է լուծողականի, հեշտ է տալը, բայց սարսափելի դժվար է ընդունելը[5]։
Պարույր Սևակ
  • Խորհուրդ լսիր ու խրատ ընդունիր, որ հետագայում իմաստուն լինես[5]։
Սողոմոն Իմաստուն
  • Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ, թե ով է այն տվել[6]։
  • Վզին փաթաթված խորհուրդը միշտ վատ խորհուրդ է[7]։
Պոնսար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
  2. 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 203։
  3. 3,0 3,1 3,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 204։
  4. 4,0 4,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 205։
  5. 5,0 5,1 5,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 206։
  6. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 207։
  7. Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ