Ծխանի ծուխ
«Ծխանի ծուխ», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։
Քաղվածքներ
խմբագրել- Քո արյան և քո շինարար մուրճի
- Հետքերն է կրում այստեղ ամեն քար։
- Զուլալ ջրերըդ նման են խղճիդ.
- Քեզ քաջ են կոչել, կոչել են տկար,
- Բայց ոչ... տիրակալ։ - Դու այսպես ես եղել
- Հպարտ եմ ես նրա համար,
- Որ փառահեղ՝ պատմությունըդ,
- Եվ անունըդ այնքան հին է։ - Հպարտ եմ ես
- Հպարտ եմ ես, որ քեզ համար
- Թանկ է եղել թանաքն այնքան,
- Որքան կարմիր քո արյունը։ - Հպարտ եմ ես
- Բանաստեղծի համար սահմանը միշտ բաց է - երգն է նրա վիզա՛ն։ - Հանդիպում
- Կա մի աշխարհ մեր աշխարհում՝ ինձ հարազատ, ձեզ անծանոթ։
- Ուր էլ լինեմ՝ կանչում է նա հազար ձայնով ու սրտագին,
- Ապրում է նա իմ հոգու մեջ իբրև անբառ, համր կարոտ,
- Իբրև լեգենդ դեռ չգրված, իբրև մի երգ անսրբագիր։ - Կարոտ
- Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
- Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
- Որ չփլվի իր տան սյունը՝
- Որդին կռվից դառնա տունը։ - Մոր ձեռքերը
- Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
- Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... - Մարդ էլ կա, մարդ էլ
- Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա՜ շինել։ - Որդուս
- Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,-
- Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ... - Որդուս
- Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
- Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում)։ - Որդուս