Կատու
Կատու (լատ.՝ Felis catus), մորթավոր, ընտելացված և մսակեր կաթնասուն։ Պատկանում է կատվազգիների ընտանիքին։
Քաղվածքներ
խմբագրել- Կատվի դունչը մսին չհասավ, ասաց՝ հոտած է[1]։
- Կատվի դունչը մսին չհասավ, ասաց՝ այսօր պաս է[1]։
- Կատվի մահվան համար մկները լաց չեն լինում[1]։
- Կատվի պես մլավելով կատու չես դառնա[1]։
- Կատուն կով չի դառնա[1]։
- Կատվի դեմ մուկ է, մկան դեմ՝ կատու[1]։
- Կատվի խաղը մկան մահն է[1]։
- Կատվին մի՛ քշիր, ավելի լավ է ձուկը լավ պահիր[1]։
- Կատուն մուկ բռնելիս ճանկերը թաքցնում է[1]։
- Մկան մահը որ գալիս է, գնում՝ կատվի պոչի հետ է խաղում[1]։
- Կատուն ուտելու հետևից է վազում, շունը՝ տիրոջ[1]։
- Կատուն ամեն գիշեր երազում դմակ է տեսնում[1]։
- Կատուն տանը չէ, մկների համար հարսանիք է[1]։
- Կատուն քուն, մկներն արթուն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել