Կետա
Կետա (լատ.՝ Oncorhynchus keta), սաղմոնակերպների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 14 կգ։
Քաղվածքներ
խմբագրել- Մենք Տյուտիխե հասանք այն ժամանակ, երբ կետան ծովից գնում էր ձկնկիթ դնելու գետում: Երևակայեք հազարավոր ձկներ՝ երեքից մինչև հինգ կիլոգրամ կշռող, գետը լցված և վերև ձգտելիս, դեպի սահանքները: Մի ինչ–որ անզուսպ ուժ ստիպում է նրանց ջրի հոսանքին դեմ գնալ և արգելքները հաղթահարել: Այդ ժամանակ կետան ոչինչ չի ուտում և կերակրվում է միայն այն կենսական ուժերի պաշարով, որ ձեռք է բերել ծովում: Վերևից՝ գետի դարավանդների բարձունքից երևում էր այն բոլորը, ինչ–որ կատարվում էր ջրում: Ձուկն այնքան շատ էր, որ տեղ–տեղ գետի հատակը բոլորովին չէր երևում: Հետաքրքիր է դիտել, թե կետան ինչպես է անցնում սահանքները: Նա շարժվում է կեռմաններով, շուռ է գալիս կողքից կողք, թավալգլոր է գալիս և այնուամենայնիվ առաջ է գնում: Այնտեղ, ուր ջրվեժն է նրան խանգարում, ոստնում է ու աշխատում քարերից բռնվել: Ջարդված, վիրավորված՝ նա հասնում է գետի վերին մասերին, սերունդ է թողնում ու մահանում, իսկ ծովից նոր խմբեր են գալիս նրան փոխարինելու[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020, էջ 132: