Համլետ

անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի պիեսը

«Համլետ» (անգլ.՝ The Tragical Historie of Hamlet, Prince of Denmarke), Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից։ Գրվել է 1600-1601 թվականներին։

Հենրի Ֆյուսելի «Համլետը և հոր ուրվականը» (1780-1785, գարդոն, թանք, մատիտ, 38 × 49,5 սմ)

Քաղվածքներ

խմբագրել
  • Համլետ - Անվանի՛ր ինձ ինչ գործիք որ կուզես, թեև կարող ես ինձ չարչարել, բայց վրաս նվագել չես կարող։
  • Համլետ - Որքան բաներ կան, Հորացիո՛, երկնքում և երկրի վրա, որ երբևիցե փիլիսոփայությունդ չի էլ երազել։
  • Համլետ - ....Խեղճ Յորիկ։
  • Համլետ - Թուլությո՛ւն, անունդ կին է։
  • Համլետ - Եվ մի մարդու կյանքն ի՜նչ բան է. մի՞թե «մեկ» չասած պրծավ։
  • Համլետ - Չկա մի սրիկա ամբողջ Դանիայում,
Որ... մի անզգամ դավաճան չլինի։
  • Համլետ - Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բա՛խտ իմ դժխեմ,
Ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ։
The time is out of joint — O cursed spite,
That ever I was born to set it right!


  • Համլետ

Լինել, թե՞ չլինել. այս է խնդիրը։
Ո՜րն է հոգեպես ավելի ազնիվ.
Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,
Թե՞ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,
Եվ դիմադրելով վերջ տալ բոլորին։
Մեռնել, քուն մտնել, ոչինչ ավելի
Եվ մտածել, թե մի պարզ քնով մենք
վերջ ենք տալիս այն սրտացավին և բյուր բնական անձկություններին,
որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,
մի վախճան է դա հոգով բաղձալիք. մեռնել, ննջել, ննջե՞լ...
գուցե երազե՞լ. այ, ցավն այդտեղ է, քանզի այդ մահվան քնի ժամանակ
Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե,
Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք։
Ահա, ինչ որ մեզ խորհել պետք է տա, այս նկատումն է,
Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությանը։
Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել
Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին,
հարստահարչի անիրավության, մեծամիտ մարդու արհամարհանքին,
քամահրած սիրո տվայտանքներին, օրենքի բոլոր ձգձգումներին,
պաշտոնյաների աներեսության, այն հարվածներին,
որ համբերատար արժանավորը ստանում է միշտ անարժաններից,
այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել մի մերկ դաշույնով։
Ո՞վ կհոժարեր այսքան բեռ կրել,
հեծծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ,
եթե երկյուղը մի ինչ-որ բանի մահվանից հետո, այն անհայտ երկրի,
որի սահմանից ոչ մի ուղևոր չի վերադառնում,
չձգեր կամքը երկբայության մեջ և մեզ չստիպեր տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունենք,
Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք։
Խոհամտությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում,
և հենց այս կերպով վճռականության բնածին գույնը
Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից,
Եվ շատ ձեռնարկնե՜ր` մեծ ու կարևոր....

 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Համլետ հոդվածը նաև Վիքիպեդիայում: