«Հայկական էսքիզներ», Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդու հագուստները, կոշիկներն անգամ հոգնում են, միայն թե նրանց հոգնածությունը կոչվում է մաշվել, իսկ մարդու հոգնածությունը՝ մահ։ Դա է տարբերությունը[1]։
  • ....Շատ ենք սենտիմենտալ մենք՝ հայերս, բոլոր թռչունների, ծառերի մեջ անգամ իմաստ ենք դնում, ուզում ենք թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար չենք հասկանում։ Ուզում ենք այն, ինչ անհնար է, հետո սկսում ողբալ, որ անհնար է անհնարինը[2]։
  • Արդյոք ե՞րբ մենք՝ հայերս, կնայենք աշխարհին և կտեսնենք հենց այն, ինչ կա, ե՞րբ կդադարենք աշխարհ հնարելուց, արագիլ հնարելուց, կռունկ հնարելուց, ե՞րբ...[2]
  • ....Աշխարհում պարզապես ոչ մի երեխա պիտի ոտաբոբիկ չլինի. այդ մեզ անձայն կտակել են գաղթի ճանապարհին հոգնած, արյունլվա ոտքերով մեր պապերը և պապերի պապերը[3]։
  • Կշտացանք. կարծես թե հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ[4]։
  • Բայց գուցե հայրենի՞քը կների, ասում են՝ հայրենիքը մայր է, ներում է։ Ես վանում եմ այդ միտքը. սու՛տ է, հայրենիքը չի ներում երբեք, այդ մարդիկ է, որ պիտի ներեն իրենց Հայրենիքին, եթե ինչ-որ բան կա ներելու։ Մարդիկ, մենք ամենքս ապրում ենք հազիվ մի քանի տասնամյակ և ժամանակ չենք ունենա Հայրենիքի ներմանն սպասելու, իսկ Հայրենիքը հավիտենական է[5]։
  • Հուշարձանի քարերը շաղախված են ցեմենտով, սովորական ցեմենտով, որով շաղախվում են հյուրանոցների, տների, խանութների պատերը։ Հետո այդ ցեմենտն էլ սուրբ կդառնա[6]։
  • Մեր ժողովուրդը իմն է՝ ինչպես իմ աչքերը, մայրը, իմ հիվանդությունը, հիշողությունը, իմ կարոտը, իմ վիշտը։ Իսկ ո՞վ է խմում իր աչքերի, իր կարոտի, իր հիվանդության կենացը[7]։
  • Բոլոր ծեր մարդիկ երիտասարդ են եղել և դժվարին օրերին երբեմն վերհիշում են իրենց ջահելությունը։ Ոչ մի ծեր մարդ չի սիրում կրկնել, որ ինքը ծեր է։ Մենք ծեր ժողովուրդ ենք, գուցեև հոգնած, մեր հավաքական դեմքին կնճիռներ կան, մեր հավաքական սիրտը հազար ինֆարկտ է տարել, բայց հարկավո՞ր է ամեն օր հիշել այդ մասին, հիշել, կրկնել, դիմել բաժակաճառի, հոգոցների, հարկավո՞ր է....[8]
  • Հյուրանոցում անցավ կյանքս, որովհետև օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է՝ լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի։ Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ես ուշ հասկացա[9]։
  • Ո՞վ կպատմեր մեր մանկության կապույտ հեքիաթները, եթե տատերը չլինեին։ Ո՞վ մեզ կտար բարության առաջին դասերը, ո՞վ կբռներ մեր ականջները քաշող մայրական ձեռքերը, եթե տատերը չլինեին...[10]
  • Տխուր հեքիաթներ չեն լինում։ Հեքիաթները հորինում են մարդիկ՝ կյանքի տխրությունը ցրելու համար[11]։
  • Ո՞վ է հնարել, թե կարելի է ուրիշի վիշտը կիսել, ծիծաղելի է, կարելի է գուցե ուրախությունը կամ գտած փողը կիսել, բայց վի՞շտը... վիշտը մարդու միակ սեփականությունն է մնում այս երերուն հողի վրա[12]։
  • Վիշտը ոչ միայն միակ, վիշտը մարդու վերջին սեփականությունն է, որովհետև ոչ ոք երբեք չի ուզենա խլել այն, ինչպես մնացած ամեն ինչ այս երերուն հողի վրա[13]։
  • Ե՞րբ, որտե՞ղ պիտի հանդիպեք ազգուտակով։ Ամեն մեկդ մի քաղաքում, մի երկրում, մի փողոցում, ձոր գործին։ Ե՞րբ պիտի իրար տեսնեք, ճանաչեք։ Իսկ որ թաղում է կամ քառասունք, գալիս եք, խոսում եք, ծանոթանում, իրար անուն-ապրուստ իմանւմ[14]։
  • ....Երկու հայից մեկի մեջ մի անավարտ բանաստեղծ կա, ամեն հայի մեջ՝ մի ավարտված փիլիսոփա և առնվազն կես արտաքին գործերի մինիստր։ Չենք ունեցել ամբիոն, չենք ունեցել մինիստրական պորտֆել, բանաստեղծի գրասեղան, մնացել է... հացի և գինու սեղանը։ Ու ամեն մեկն ուզեցել է ցույց տալ, որ ինքը բանաստեղծ է, փիլիսոփա, մինիստր... Ու բաժակաճառ են ասել։ Երևի[15]։
  • ....Ամբոխը հաճախ ավելի երկրպագում է... ստորացնողներին։ Ամբոխը նման է գորգի, որի գույները բացվում, պայծառանում են... տրորվելուց[16]։
  • ....Հայրենիքն այն է, որ ուրիշին պատմել չի լինի, որ հայրենիքի օդը թթվածնի, ազոտի և ածխաթթվի պարզ միացություն չէ, որ հայրենիքի ծառը պարզապես կանաչ չէ[17]։
  • Հայաստա՜ն, քո յուրաքանչյուր զավակի համար դու հավասար բաժին ես հանում քո ունեցածից, որ նաև արցունքներ են, նաև կարոտ։ Եվ այդ զավակներից յուրաքանչյուրը իր ներսում պիտի պահի ստացած այդ ամբողջ ժառանգությունը, նաև արցունքը, նաև կարոտը, որ բանկ չեն ընդունում[17]։
  • ...Իմ երկիրս տխուր է,

Քանի որ ես այնտեղ չեմ[18]։

  • Հին զրույցն է հաստատում. Զվարթնոցի տաճարի գմբեթը կանգնած էր երեսունվեց սյուների վրա։ Տաճարը վեհատեսիլ էր ու թվում էր ոչինչ երբեք չի սասանի այդ վեհությունը. ոչ երկրաշարժը, ոչ քամին, ոչ ոսոխը։ Բայց մի օր երեսունվեց սյուներից յուրաքանչյուրը մտածեց. իսկ ի՞նչ է, մնացած երեսունհինգ սյուները բավական չե՞ն գմբեթը պահելու համար, հո մենակ ինքը չէ՞... Եվ այդպես փլվեց Զվարթնոցի աստվածային գմբեթը, որովհետև այդպես մտածեցին բոլոր երեսունվեց սյուներն առանձին-առանձին և իրենց ուսերը հանեցին գմբեթի տակից[19]։
  • Դարբինը սկզբում չհասկացավ, թե մարդն ինչ է ուզում իրենից։
-Առ քեզ 5 հազար ոսկի,- ասել էր մարդը,- և տուր ինձ քո 5 հազարը։
-Այսինքն, ինչու՞ որ...
-Տուն եմ շինում։ Տունը պիտի քրտինքով վաստակած փողով լինի։ Քոնը քրտինքով է վաստակած։
-Դու ո՞վ ես։
-Առել- ծախել էմ։ Խաբել սրան-նրան։
-Այդքանը որտեղի՞ց,- հառաչեց դարբինը,- հինգ հազարը` քրտինքով ո՞վ է վաստակել։ Իմ ունեցածով մի կերպ կտուրը կծածկես։
-Տանս հիմքը կգցեմ քո ունեցածով։ Այդ էլ բավական է։
Հին զրույց է, բայց ոչ հնացած[20]։
  • Դրախտ չկա, մանչս,- մի օր ասացիր,- երկնքում ալ չկա, հողին վրա ալ։ Դրախտ ասածդ Հայրենիքն է՝ ինչպիսին ալ ըլլա։ Մերին Հայրենիքը Երևանն է, մանչս, Հայաստանը, անիկա նաև մեր բոլոր զոհերու հայրենիքն է և այդ զոհերու չծնված զավակներու ու թոռներու հայրենիքը[21]։
  • ....Լավություն անելու համար էլ մարդ բախտ պիտի ունենա...[22]
  • Այո՛, ամենաթանկ օծանելիքը լցնում են փոքր շշերի մեջ, բայց հիշենք, որ փոքր շշերի մեջ են լցնում նաև... թույնը։
Առավելություն չհամարենք մեր փոքրաթիվ լինելը[23]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 302։
  2. 2,0 2,1 Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 303։
  3. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 307։
  4. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 309։
  5. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 309-310։
  6. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 310։
  7. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 315։
  8. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 316։
  9. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 329-330։
  10. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 336։
  11. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 340։
  12. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 351-352։
  13. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 352։
  14. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 384։
  15. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 385։
  16. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 391։
  17. 17,0 17,1 Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 393։
  18. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 420:
  19. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 443։
  20. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 445:
  21. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 457։
  22. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 510։
  23. Վ. Պետրոսյան, Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, 1983, էջ 552:


 
Վիքիպեդիա