Հավատարմությունը սրտի արատ չէ
«Հավատարմությունը սրտի արատ չէ», Պարույր Սևակի պոեմներից։ Գրվել է 1959 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Կապկելուց այդ ե՞րբ է ախար մեծ բան դուրս եկել...
- Չէ՞ որ ծովերում լողալու համար
- Ճայ լինելն անգամ կատակ է հիմար-
- Պետք է ձո՛ւկ լինել։
- Եվ մինչև անգամ ամեն մի թըռչուն,
- Որ վերևում է շընչում
- Ու շըրջում,
- Թըռչունն ինչ է որ-
- Փա՜ռք ստեղծողին-
- Թռչունն էլ վերջում
- Հանգըստանում է կամ... սատկում հողին։
- Եվ Մարդը նաև... հողին էր գերի.
- Այնպես էր գամված միևնույն վայրին,
- Ինչպես Պրոմեթևսն` իր քարաժայռին։
- Միջակությունը մետրաչափ շինած
- Ու սուր մըկրատով ինքըդ քեզ զինած`
- Դու այդ քո մետրով-արշինով-գազով
- Չափում ես մարդկանց
- Եվ այնպե՜ս խուզում,
- Որ նրանք դառնան... հավասար գազոն։
- Ով ո՜նց է ուզում
- Մըկրատը քո սուր-
- Մինչևիսկ առանց թույլ ափսոսանքի-
- Որ կյանքի թավուտ անտառը դառնա
- Չափված ու ձևված մի... զբոսայգի...
- Ես կուզենայի
- Եվ առևտըրի մի էժանացում,
- Որով ճար լիներ
- Այս չար աշխարհի հերը անիծել...
- Մի նոր ու խորունկ հավատ ստանալ`
- Դառնորեն կորած հույսերի գնով,
- Սառը վաճառել`
- Ու ջերմ ստանալ դրա փոխարեն.
- Խառնը վաճառել`
- Ու սերմ ստանալ...
- Հատի՜կ-հատի՜կ սերմ.
- Եվ ճառ վաճառել`
- Ու ճար ստանալ...
- Ու ներմուծելով էժանության միտք՝
- Կարտահանեի տեղը մտքերի ճոխ էժանություն։
- Կարտահանեի և չարդարացվող նոր դաժանություն,
- Որ դրա դիմաց ձեզ բավարարեմ
- Լայնասըրտությա՛մբ,
- Խըղճո՛վ,
- Գթությա՛մբ`
- Թեկուզ դա թվա ինչքան հնացած,
- Նույնքան միամիտ։
- Հողագունդ,
- Քաղաք Երևան,
- Այն խելառ Մարդուն,
- Որ շաղ է տալիս
- Սիրո թարմությո՛ւն-
- Հավատարմությո՜ւն...
Աղբյուրներ
խմբագրել- Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 415-450։