Հելեն Ռոուլենդ (անգլ․՝ Helen Rowland, 1875-1950), ամերիկացի լրագրող, գրող։

Հելեն Ռոուլենդ

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեղրամիսը իմաստության սկիզբն է, իսկ իմաստության սկիզբը սիրավեպի վերջն է[1]։
  • Ամուսինը այն է, ինչ մնացել է սիրեկանից նրա նյարդերը հանելուց հետո[1]։
  • Ֆլիրտը նուրբ արվեստ է՝ տղամարդուն ստիպելու ինքն իրենից գոհ լինել[1]։
  • Ամուրի տղամարդը մշտական սիրեկան է[1]։
  • Յուրաքանչյուր տղամարդ երազում է այնպիսի կնոջ մասին, ով իրեն կգերի նրբագեղությամբ ու զգացմունքների վեհությամբ, բայց նաև այն կնոջ մասին, որը կօգնի իրեն մոռանալ վերոհիշյալի մասին[1]։
  • Կնոջը բավական է մի տղամարդ, որպեսզի հասկանա բոլոր տղամարդկանց․ տղամարդը կարող է իմանալ բոլոր կանանց ու չհասկանալ և ոչ մեկին[1]։
  • Հանկարծակի կիրքը նման է հանկարծակի կաթվածի, հաճախ վնասում է միայն մի կողմը[1]։
  • Կնոջ համար առաջին համբույրը վերջի սկիզբն է, տղամարդու համար՝ սկզբի վերջը[1]։
  • Առաջին անգամ կինն ամուսնանում է սիրելով, երկրորդ անգամ՝ ձանձրույթից, երրորդ անգամ՝ շահադիտությամբ, իսկ հետո՝ ըստ սովորության[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 394-395։