«Հեղնար աղբյուր», Մկրտիչ Արմենի վիպակը։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ախպուրը ձեռացագործ է, հրաշքը՝ անձեռացագործ։ Իմ շինածս մեննակ սովորական ախպուրն էր, հմը անսովոր հրաշքն ասպած ինքն էր դրե էնոր մեջ։ Ես ի՞նչ ըսեմ ձեզի, ախպեր տղեք, եբ օր ես ինքս էլ մեննակ էդքանը գիտեմ։ Ոնչ ասպած կրնա ախպուր շինե, ոնչ մարդը՝ հրաշք։ Ես հողածին եմ, ես կրնամ պարզե մեննակ իմ ախպուրս, ասպած էլ թող պարզե իրան հրաշքը՝ թե օր կամենա...
  • Բայց խոսքը նման է նետված քարի, թռած թռչունի ― ետ չի դառնա...
  • — Մարդու մեջ մե բանըմ կա, օր իրան հետ չպիտի մեռնի, օր մարդու մեռնելեն ետև պիտի փրկրվի։ Կուզեք՝ հոգի ըսեք էդոր, կուզեք՝ անուն, կուզեք՝ գործ, կուզեք՝ շունչ... Ես ախպուրս կշինեմ էդ մե բանի փրկութան հմար...
  • — Հրաշքը կա ավտըցողի համար,— էդպես էլ կըսես իրան,— հմը չավտցողը հրաշք չի տեսնի։
  • — Գեշ բան պիտի էղնի, ազիզ, սիրտս անհանգիստ է։ Մեր սերը երկան տևել չի կրնա։ Կնիկ արարածն էսքան երջանիկ էղնելու իրավունք չունի...
  • Ինչո՞ւց է, օր մարդու սիրտը մեկին չկպավ՝ չի կպնի, կպավ՝ չի պոկվի։ Ինչո՞ւց է, օր ադաթ կա, օրենք կա ու մարդն իրան ուզածի պես ազատ չէ...
  • Ամմեն մարդ աշխըրքի երեսը գոնյա մե անգամըմ սիրելու իրավունք ունի։ Ում սիրտն օր սեր կա՝ էլ ուրիշ կնիկարմատ չի կրնա մտնի ինտեղ։ Հմը ում սիրտն օր սիրուց դարտակ է՝ էնոր սիրտը քու խավաթելիդ պես է, կայծ ընկավ՝ կմխա...
  • ― Ամմեն գեղի օսկոռ գեղի շանը պիտի հասնի՝ հին օրենք է,— շարունակեց նա.— թուրքը թուրքի համար է ծնվե, հայը՝ հայի...
  • Իսկ գուցե ողջ քաղա՞քն է մեղավոր Հեղնարի մահվան մեջ՝ իր օրենքներով, ադաթով, ողջ քաղա՞քը, որը մեղադրում է Հեղնարին ու նրա սիրեկանին... Իսկ ինչո՞ւ է մեղադրում, սիրո համա՞ր։ Ո՞վ ասաց, թե սերը մեղք է, ո՞վ է գրել այդ օրենքը...
  • «Ամմեն մե կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ հեչ մեկմ իրավունք չունի խմելու էնոր ջրեն»։
  • ― Հմը հիմի, օղուլ, ուրիշ, հիմի սեր ու ընտանիք իրար են միացե, ամմեն մարդ կրնա ազատ սիրե ու առնե՝ ում օր ուզենա։ Մարդն ինքն է իրան գլխու տերը։ Հրաշք չկա, էլ ասպած մարդոց գործերուն չի խառնվի։

Աղբյուրներ

խմբագրել