Հերոսություն, հասարակական առումով մարդու ակնառու գործունեություն, որը համապատասխանում է ժողովրդական զանգվածների շահերին և պահանջում է անձնական քաջություն, տոկունություն, անձնազոհության պատրաստականություն։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հերոսությունը հոգու հաղթանակն է մարմնի նկատմամբ[1]։
Անրի Ամիել
  • Հերոսները երկնքից չեն ընկնում, հերոսները ծնվում են ժողովրդից[1]։
Լեո
  • Հերոսների մահը նման է արևի մայրամուտին[1]։
Կարլ Մարքս
  • Հերոսի համար ամենագեղեցիկ կյանքը մահվան համար մարտնչելով հասունանալն է[1]։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Ես հերոս եմ անվանում նրան, ով սրտով մեծ է եղել[1]։
Ռոմեն Ռոլան
  • Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար[1]։
Պարույր Սևակ
  • Զորավարը կանգնած պիտի մահանա[1]։
Վեսպասիանոս
  • Հերոսը մի մարդ է, որը վճռական պահին անում է այն, ինչ անհրաժեշտ է անել հանուն մարդկության շահերի[1]։
Յուլիուս Ֆուչիկ
  • Հերոսներ չեն ծնվում, այլ դառնում են[2]։
  • Հերոսի առջև թշնամին կատու է դառնում[2]։
Բագրատիոն

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 81։
  2. 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 82։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հերոսություն հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք հերոսություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։