Հուլիոս Կեսար
Հռոմեացի հրամանատար, քաղաքական գործիչ և դիկտատոր (մ․թ․ա․ 100-44 թթ․)
Գայոս Հուլիոս Կեսար (մ.թ.ա. 102 կամ 100 — մարտի 15, մ.թ.ա. 44), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդիկ կամովին հավատում են այն ամենին ինչին ցանկանում են հավատալ:
- Մեծ գործերը պետք է անել, այլ ոչ թե անընդհատ մտածել[1]:
- Ես դեռևս ոչ մի նշանակալից բան չեմ կատարել, այնինչ Ալեքսանդրը իմ տարիքում արդեն նվաճել էր ողջ աշխարհը:
- Ըստ Պլուտարքոսի՝ այսպես է արտահայտվել Հուլիոս Կեսարը՝ Ալեքսանդր Մեծի նվաճումների մասին գիրքը կարդալուց հետո։
- Ավելի լավ է լինել առաջինը այստեղ, քան երկրորդը՝ Հռոմում:
- Այս արտահայտությունը Հուլիոս Կեսարն ասել է Ք. ա. 58թ., երբ Իսպանիայի ճանապարհին անցնում էր մի աղքատ գալիական քաղաքի մոտով։
- Հաջողությունը մեծ դեր է խաղում ամեն բանում և հատկապես պատերազմական գործերում:
- Արտահայտությունը Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալիական պատերազմի վերաբերյալ» երկից է։
- Զորավարի խնդիրն է՝ հաղթել նույնքան խելքով, որքան թրով:
- Հուլիոս Կեսարի «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից։
- Ով վստահ է, որ կստանա ամբողջը, չի բավարարվի մի մասով:
- Արտահայտությունը «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից է։
- Լուրը հաճախ կանխում է իրադարձությունը:
- Այս արտահայտությունը ևս քաղված է «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից։
- Գալլիան ենթարկվել է:
- Այս տողը գրվել է Կեսարի կողմից հռոմեական սենատին ուղղված նամակում Ք. ա. 52 թվականին, երբ Վերցինգետորիքսը հանձնվել էր Կեսարին։
- Ռուբիկոնն անցնել:
- Ըստ Պլուտարքոսի և այլ պատմիչների՝ Ք. ա. 49թ. դեպի Հռոմ արշավող Հուլիոս Կեսարը հասավ Ռուբիկոն գետին, որը Ումբրիան սահմանազատում էր Հյուսիսային Իտալիայից։ Գետանցումը կնշանակեր պատերազմ հայտարարել սենատին։ Ըստ Սվետոնիոսի «Աստվածային Հուլիոսը» երկի՝ Կեսարը մի պահ երկմտում է. «Դեռևս կարելի է հետ դառնալ, սակայն բավական է անցնել այս կամրջակը, և ամեն բան կորոշի զենքը»։ Եվ այսուհանդերձ, Կեսարը անցավ գետը, արագ ռազմերթ կատարեց և գրավեց Հռոմը։ Ասույթը օգտագործվում է վճռական, անդառնալի քայլ նշելու համար։
- Վիճակը գցված է:
- Ըստ Սվետոնիոսի՝ Ռուբիկոնն անցնելիս այս խոսքերն է բացականչել Կեսարը։
- Ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել:
- Հուլիոս Կեսարի այս խոսքերն ուղղված են ժողովրդական տրիբուններից մեկին, որը փորձում էր արգելել նրան՝ պետական գանձարանից գումար վերցնել։ Կեսարը սպառնում է սպանել նրան՝ ասելով՝ «Գիտցիր վերջապես, որ ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել»։
- Եկա, տեսա, հաղթեցի։
- Ըստ Պլուտարքոսի՝ Կեսարը այս հակիրճ զեկույցն է հղել հռոմեական սենատ Ք. ա. 47թ. Պոնտոսի արքա Փառնակեսի նկատմամբ հաղթանակից հետո։ Ըստ Սվետոնիոսի՝ Կեսարի պոնտական արշավանքի ժամանակ տախտակի վրա գրված այս արտահայտությունը տանում էին նրա առջևից։
- Դեռևս ոչինչ արված չէ, քանի դեռ ինչ-որ բան մնացել է անելու:
- Կեսարը այս արտահայտությունը արել է Ք. ա. 49թ. Պոմպեոսի զորքի մնացորդներին հետապնդելիս։
- Գոյություն ունի երկու բան, որ հաստատում, պաշտպանում և հզորացնում է իշխանությունը՝ զորքը և փողը, և մեկն առանց մյուսի նրանք իմաստ չունեն:
- Մեջբերվում է Դ. Կասիուսի «Հռոմեական պատմություն» երկից։
- Ավելի լավ է մեկ անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան:
- Ըստ Պլուտարքոսի՝ սա Կեսարի պատասխանն է նրանց, ովքեր առաջարկում էին իրեն շրջապատել թիկնապահներով։
- Կեսարի կինը պետք է զերծ լինի ամեն կասկածանքից:
- - Մահվան ո՞ր տեսակն է լավագույնը։ - Անսպասելին:
- Ըստ Պլուտարքոսի՝ այսպես է պատասխանել Կեսարը՝ իր մահվանից մեկ օր առաջ։
- Եվ դու՞, որդի՛ս:
- Կեսարի այս արտահայտությունը ուղղված է իրեն դաշունահարողին։ Սվետոնիոսը հավանաբար ակնարկում էր, որ շատերը Բրուտոսին համարում էին Կեսարի որդին՝ Սերվիլիայի՝ Բրուտոսի մոր հետ նրա կապից։ Արտահայտությունը առավել հայտնի է. «Եվ դու՞, Բրուտո՛ս» տարբերակով։
Քաղվածքներ Կեսարի մասին
խմբագրել- «Կամ Կեսար կամ ոչինչ»։
- Չեզարե Բորջիա Aut Caesar, aut nihil:
- «Մեծագույն մարդը որը երբևէ ապրել է Հուլիոս Կեսարն է»։
- Այս խոսքերի հեղինակն է Ալեքսանդր Համիլթոնը, իսկ խոսքերը գրի են առնվել Թոմաս Ջեֆերսոնի կողմից բժիշկ Բենջամին Ռաշին ուղղված նամակում։
- ↑ 25 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄՏՔԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻՑ (2015-12-21)։ Վերստացված է՝ 2018-03-03։