«Ճանապարհ տնից» («Ճանապարհ տնից։ քաջության, վերապրումի եւ հույսի մի իրական պատմություն»), Դավիթ Խրդյանի ստեղծագործությունը[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Պապիկս նստած էր Եղսայի կողքին։ Նա ձեռքը տարավ գրպանը և այնտեղից հանեց մի փոքր պատառ հաց և մոտեցրեց Եղսայի բերանին։ Երբ Եղսան բացեց բերանը, որ ուտի, պապիկս ասաց. «Սու'ս»։ Ապա նա ամեն մեկիս տվեց ևս մեկական պատառ հաց` հերթով ասելով` «Սու'ս, սու'ս», բայց դա հրաման չէր, այլ մի տեսակ օրհնություն։ Դրանից հետո մենք երկար ժամանակ լուռ էինք։
Ինձ դուր էր գալիս այս անընդհատ փոփոխվող տեսարանը, ժամանակի մեծ մասը ես կարող էի կանգնել սայլին և մի կողմից մյուսը քայլելով` հայացքով ուսումնասիրել շուրջբոլորը տարածված ամեն տեսակ նոր բաները և հատկապես մրգաստանները իրենց բազմաթիվ պտուղներով. նուռ, թուզ, նեկտարին, ծիրան, դեղձ։ Երանի կանգ առնեինք և մի քիչ միրգ հավաքեինք, բայց ես գիտեի, որ հարցնելն իսկ անիմաստ էր։
Հաջորդ առավոտ ես տեսա ինչ–որ կենդանիների, որոնց նախկինում երբեք չէի տեսել։ Զարմանալիորեն ութ լուռ ուղտ դանդաղ անցնում էին շարքով` դիմացից գնում էր ավանակի վրա նստած մի շատ գեր մարդ, ով խոր քուն էր մտել ավանակի վզին ընկած։ Մի տղա, Եղսայից բաձրահասակ չէր լինի, այս ու այն կողմ էր անում ուղտերի միջով` փորձելով պահել նրանց շարքը ուղիղ գծի վրա։
– Պապի՛, ո՞ւր են գնում ուղտերը։
– Երևի Զմյուռնիա։ Այդպես չէ՞, Բենյա'թ։
– Այո՛,–պատասխանեց հայրս,– Նրանք բրդեղեն են տանում շուկա։
– Ուղտերը տարօրինակ են, չէ՞, պաի'կ։ ինչու՞ են նրանք այդքան տարօրինակ։
– Որովհետև նրանց հանել են իրենց տներից։ Նրանք անապատի իսկական բնակիչներն են` ավազի, աստղերի ու լռության ոգիները։
– Ինչու՞ են անապատի ոգիներն այդքան տարօրինակ,–հարցրի ես նույնիսկ ավելի շփոթված, քան երբևէ։
– Որովհետև այն, ինչ ապրում է անապատում, դառնում է անապատ։ Անապատը մարդու կարիք չունի։ Այնտեղ բնությունը խորհում է ինքն իր հետ` սպասելով աստղերից եկող որոշումներին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել