Մարգարիտ Նավարացի (ֆր.՝ Marguerite de Navarre, ապրիլի 11, 1492, Անգուլեմ – դեկտեմբերի 21, 1549, Օդոս), Նավառայի թագուհի, գրող։

Մարգարիտա Նավարացի

Քաղվածքներ

խմբագրել
  • Շատ է առիթ եղել լսելու մարդկանց մասին, թե իբրև նրանք սիրուց մահանում են, բայց ամբողջ կյանքում ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ որևէ մեկը իրականում սիրուց մեռնի[1]։
  • Կանայք այնքան փառամոլ են, որ մեկ տղամարդ ունենալով՝ չեն բավարարվում։ Ես առիթ եմ ունեցել լսելու, որ անգամ նրանցից շատ համեստները հաճույքով համաձայնում են ունենալ երեքը, մեկը՝ պատվի, մյուսը՝ հարստության, իսկ երրորդը՝ հաճույքի համար։ Ընդ որում, այդ երեքից յուրաքանչյուրը կարծում է, թե իրեն բոլորից շատ է սիրում։ Իրականում առաջին երկուսը միշտ ծառայում են երրորդին[1]։
  • Ավելի հեշտ է հարյուր ամուսնություն լուծել, քան մի քահանայի բաժանել իր աղախնից[1]։
  • Սերը ընդունակ է խաբել նույնիսկ խաբեբաներին[1]։
  • Լավ է սիրելլ մի կնոջ՝ որպես կին, քան խոնարհվել մի քանիսին՝ որպես սրբապատկերի[1]։
  • Դժվար է զղջալ հաճելի զվարճությունների համար[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 370-371։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մարգարիտա Նավառացի հոդվածը նաև Վիքիպեդիայում: