Մարիամ Մագդաղենացի (հին հուն.՝ Μαρία ἡ Μαγδαληνή, լատ.՝ Maria Magdalena), Նոր Կտակարանի գործող անձանցից մեկը, Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ, յուղաբեր կին, որ համաձայն ավետարանական տեքստերի՝ հետևել է Քրիստոսին, ներկա է եղել Խաչելությանը և վկա է եղել նրա հարությանը։ Քրիստոնյա եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին։

Կարավաջո․ Մարիամ Մագդաղենացի

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարիամը՝ անբարոյականը Մագդաղից, դարձել է մարդկության համար խորհրդանիշ։ Կորեդժոն Մագդաղենացուն պատկերել է սեթևեթող իտալուհու տեսքով, որին պակասում են միայն մարջանի ժանյակը և ծաղիկների զամբյուղները։ Ռուբենսի մոտ նա կոպիտ, գռեհիկ, խոշորամարմին ֆլամանդուհի է, որը ընկնում է աղախինների ձեռքերի մեջ` գցելով զարդերը, և ոչ մի հիմք չկա մտածելու, որ դա Մագդաղենացին է։ Հոֆմանը նրա անունով կոչեց բարձրահասակ տղամարդանման կնոջը` շրջազգեստով առաքյալին և ոսկեգույն մազերը ներկեց սև գույնով։ Զուլոագը հարդարեց տասնչորսամյա իսպանուհուն մարկիզուհու նման, խալ կպցրեց, զարդարեց նրան քրիզանթեմով և մադրիդյան փողոցների այս անբարո աղջկան ներկայացրեց որպես Մարիամ։ Որքա՜ն տպավորիչ է լաց լինում Մագդաղենացին Բեկլինի մոտ և որքա՜ն է նա հիշեցնում Դ’Աննունցիոյի հերոսուհիներին։ Վերջապես, Մագդաղենացին քարայրում, հանրահայտ, խարտյաշ, մերկ ուսերով Մագդաղենացին փոքր-ինչ անհանգստություն էր առաջացնում[1]։
Աննա Մառ, Կինը խաչի վրա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Աննա Մառ, Կինը խաչի վրա, Ե., Դարակ, 2020: Թարգմանիչ` Արթուր Եղիկյան, խմբագիր` Արմեն Ղազարյան, էջ 132: