Մարկ Տվեն
գրող
Մարկ Տվեն (անգլ.՝ Mark Twain) կամ Սեմյուել Լենգհորն Քլեմենս (անգլ.՝ Samuel Langhorne Clemens, նոյեմբերի 30, 1835 — ապրիլի 21, 1910), ամերիկացի գրող և երգիծաբան։
Քաղվածքներ
խմբագրել- Եկեք այնպես ապրենք, որ մեր մահվան համար նույնիսկ դագաղագործն ափսոսա[1]։
- Չափավոր քանակությամբ օգտագործված ջուրը ոչ մեկին վնասել չի կարող[2]։
- Ճշմարտությունը մեր ամենաթանկ հարստությունն է։ Եկեք նրա հետ հոգատարությամբ վարվենք[3]։
- Չկա մարդուն պատկանող մի իրավունք, որը բռնության արդյունք չլինի, չկա և մի իրավունք, որ անխախտ լինի[3]։
- Կյանքում մեկ անգամ հաջողությունը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, պարզապես շատ հաճախ այդ մարդը գտնվում է մոտակա գարեջրատանը և չի լսում այդ թակոցը[4]։
- Երբեք մի վիճեք հիմարների հետ։ Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք կճնշեն իրենց փորձով[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 100.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321.
- ↑ 3,0 3,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 159. ISBN 99930-2-263-2.
- ↑ 25 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄՏՔԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻՑ (2015-12-21)։ Վերստացված է՝ 2018-03-03։
- ↑ «Երբեք մի վիճեք հիմարների հետ»․ Մարկ Տվենի 16 սուր մտքերը