Մարտին Նիմյոլեր
Մարտին Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Նիմյոլեր (գերմ.՝ Martin Friedrich Gustav Emil Niemöller; 1892 — 1984), բողոքական աստվածաբան, Բողոքական ավետարանական եկեղեցու հովիվ, նացիզմի՝ Գերմանիայի ամենահայտնի հակառակորդներից մեկը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը։
Քաղվածքներ
խմբագրել«Երբ նրանք եկան․․․»
խմբագրելԵրբ նացիստները եկան կոմունիստների հետևից, ես լռեցի։ Ես կոմունիստ չէի։ Երբ նրանք բանտարկեցին սոցիալ-դեմոկրատներին, ես լռեցի։ Ես սոցիալ-դեմոկրատ չէի։ Երբ նրանք եկան արհմիության անդամի հետևից, ես չբողոքեցի։ Ես արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան հրեաների հետևից, ես չվրդովվեցի։ Ես հրեա չէի։ Երբ նրանք եկան իմ ետևից, ոչ ոք չէր մնացել, որ կպաշտպաներ ինձ։ |