Մաքս Մերկել

գերմանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Մաքսիմիլիան Մերկելից)

Մաքսիմիլիան (Մաքս) Մերկել (գերմ.՝ Maximilian "Max" Merkel, 19182006), ավստրիացի ֆուտբոլային մարզիչ, Գերմանիայի բազմակի չեմպիոն։ Աչքի է ընկել որպես սուր լեզու ունեցող մարզական մեկնաբան։

Մաքս Մերկելը 1968 թվականին

Քաղվածքներ

խմբագրել
  • Մի օր մարզման ժամանակ թիմի համար սպարինգ էի կազմակերպել՝ հարբեցողներն ընդդեմ չխմողների։ Հարբեցողները հաղթեցին 7։1 հաշվով։ Ես ասացի՝ շարունակեք հարբել։
  • Մարադոնան 50 մետրից կարող էր գնդակով հեռախոսահամար հավաքել։
  • Իսպանիայում պարտության 3 պատճառ կա՝ կա՛մ քամին էր շատ ուժեղ, կա՛մ արևն էր անխնա այրում, կա՛մ էլ եկեղեցում շատ կարճ մոմ են վառել։
  • Իսպանիան հիանալի երկիր կլիներ, եթե այնտեղ այդքան իսպանացի չլիներ[1]։
  • Ավստրիացի ֆուտբոլիստը 18 տարեկանում կարծում է, թե Պելեն է, 20-ում՝ Բեկենբաուերը, իսկ 24 տարեկանում նկատում է, որ ավստրիացի ֆուտբոլիստ է։
  • Խաղացողներից կիսաշրջան կազմեցի ու նրանց խնդրեցի գլուխներն աջուձախ շրջել։ Այնուհետև հարցրի, թե գիտե՞ն՝ ինչի համար է այս վարժությունը։ Մեկն ասաց. «Ւհարկե, մարզիչ, պարանոցի մկաններն ենք մարզում»։ «Ոչ,- ասում եմ նրանց,- ուղղակի կրկնեք այս շարժումներն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը հարցնի` ֆուտբոլ խաղալ գիտե՞ք, թե՞ ոչ»։
  • Ֆուտբոլը սիրո պես է։ Գրոհը կարող է գեղեցիկ լինել, բայց դա ընդամենը նախերգանք է։ Գնդակը պետք է ցանցում հայտնվի։
  • Դանիայում կարող եմ գնել հավկիթ կամ կարագ, բայց ոչ ֆուտբոլիստների։
  • Ֆուտբոլային պաշտոնյաները նույնիսկ չգիտեն, որ գնդակի մեջ օդ է փչած։ Նրանք կարծում են, թե այն ցատկում է, որովհետև մեջը գորտ է նստած։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Այս խոսքերից հետո Մերկելին անմիջապես հեռացրին Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, թեև մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը


Աղբյուրներ

խմբագրել