Մա Յուն (չին.՝ 马云, կամ՝ Ջեկ Մա, սեպտեմբերի 10, 1964, Հանչժոու, Չինաստան), չինացի գործարար, Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։ Առաջին գործարարն է Չինաստանից, ում նկարը հայտնվել է Ֆորբս ամսագրի շապիկին։ 2014 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով Մայի կարողությունը գնահատվում է 29.7 մլրդ դոլար՝ դարձնելով նրան Չինաստանի ամենահարուստ մարդը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

Քաղվածքներ

խմբագրել
  • Դու չես կարող բոլորին ստիպել, որ նույն կերպ մտածեն, բայց դու կարող ես բոլորին ստիպել հավատալ մեկ ընդհանուր նպատակի։
  • Ավելի հեշտ է մարդկանց համախմբել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, քան մեկ ընդհանուր առաջնորդի։
  • Կազմակերպության առաջնորդը երբեք չպետք է համեմատի իր տեխնիկական հմտություններն աշխատակիցների կարողությունների հետ։ Աշխատակիցների տեխնիկական հմտությունները պետք է ավելի լավը լինեն, քան ձերը։ Այլապես, կարող եք համոզված լինել, որ սխալ մարդկանց եք աշխատանքի վերցրել։
  • Քաղաքականությունն ու փողը հազվադեպ են հայտնվում միևնույն մարդու ձեռքերում։ Եթե մտել եք քաղաքականություն, մոռացեք բիզնեսի մասին։ Եվ հակառակը։ Եթե փողը մոտենում է քաղաքականությանը, նույնն է թե՝ լուցկին մոտեցնես պայթուցիկին. սպասիր պայթյունի։
  • Միայն հիմարներն են օգտագործում բերանը խոսելու նպատակով։ Խելացին խոսում է գլխով, խելամիտը՝ սրտով։
  • Եթե բոլորին վերաբերվեք որպես թշնամի, նրանք իսկապես կդառնան ձեր թշնամին։
  • Մրցակցությունը շախմատ խաղալու պես բան է։ Եթե պարտվել եք, կարող եք ևս մեկ անգամ խաղալ։ Պարտադիր չէ կռվել։
  • Եթե անդադար ընկնում եք ընկճախտի մեջ և հաճախ բողոքում եք կյանքից, ապա սա նմանվում է գինեմոլության՝ որքան շատ եք խմում, այնքան ամեն ինչ բարդանում է։ Հաջողության հասնելու ճանապարհին կհասկանաք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում։
  • Աշխարհին հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կասեք, այլ՝ ինչ կանեք։
  • Իսկական հնարավորություններն այնտեղ են, որտեղ իրենց ոչ ոք չի նկատում։
  • Ձեր վերաբերմունքն է որոշում, թե որքան հեռուն կգնաք։
  • Փնտրեք ճիշտ մարդկանց, ոչ թե՝ լավերին։
  • «Անվճարը» շատ թանկ բառ է։
  • Այսօր հեշտ չի լինի, վաղը կլինի ավելի դժվար, սակայն վաղը չէ մյուս օրն ամեն ինչ հրաշալի կլինի։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մա Յուն հոդվածը նաև Վիքիպեդիայում: