Մոնթե Մելքոնյան

Հայաստանի ազգային հերոս
(Վերահղված է Մելքոնյան Մոնթեից)

Մոնթե Մելքոնյան (նոյեմբերի 25, 1957 — հունիսի 12, 1993), Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս։

Քաղվածքներ

խմբագրել
  • ...եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը...[1]
  • Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...[2]
  • Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը։ Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած[2]։
  • Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...[2]

Քաղվածքներ Մոնթե Մելքոնյանի մասին

խմբագրել
  • Կար, կա, կհարատևեն՝ Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն[3]։
Վազգեն Սարգսյան
  • Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա-ամենաազնիվն էր աշխարհում, նա ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ[3]։
Վազգեն Սարգսյան
  • Ես իմ կյանքում չեմ հանդիպել որևէ մեկին, որ այդքան նվիրված լինեն գաղափարին[3]։
Սերժ Սարգսյան
  • Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված[3]։
Պարգև Սրբազան
  • Փառքի չէր ձգտում, պարզապես զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը։ Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով Մոնթեի կերպարն այսօր պիտի օրինակ դառնա յուրաքանչյուր հայորդու համար և հատակապես նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանից հեռու[3]։
Վովա Վարդանով

Աղբյուրներ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մոնթե Մելքոնյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: