Անտուան Մեյե
(Վերահղված է Մեյե Անտուանից)
Պոլ Ժյուլ Անտուան Մեյե (ֆր.՝ Paul Jules Antoine Meillet, նոյեմբերի 11, 1866 — սեպտեմբերի 21, 1936), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։ 1890 թվականին մի հետազոտական խմբի հետ ճամփորդել է Կովկաս, որտեղ և սովորել է հայերեն։
Քաղվածքներ
խմբագրել- Յայտնի է, որ այբուբենը գլուխ֊գործոց մըն է։ Հայ հնչաբանութեան հնչիւններէն իւրաքանչիւրը յատուկ նշանով մը նոթագրուած է եւ դրոյթը այնքան լաւ հաստատուած է, որ հայ ազգին հայթայթած է հնչիւնաբանութեան վերջնական արտայայտութիւն մը, արտայայտութիւն՝ որ պահպանուած է մինչեւ այսօր առանց փոփոխութիւն մը կրելու, առանց բարելաւում մը ստանալու կամ պէտք ունենալու, վասնզի սկիզբէն իսկ անիկա կատարեալ է[1]։
- Հայերէնը ոչ միայն կը հաւասարի եւրոպական լեզուներու, հապա կը գերազանցէ զանոնք։ Ոճի տեսակէտով հնդեւրոպական ոչ մէկ լեզու չի գերազանցեր հայերէնը, նոյնիսկ չի հաւասարիր անոր[1]։
- Երբ կազմաւորուած էր հայ գրականութիւնը, ժամանակակից Եւրոպայի մեծ ազգերէն ոչ մէկը դեռեւս կար... Այն ժամանակաշրջանին, երբ Ֆրանսիա կամ Անգլիա անունը նոյնիսկ գոյութիւն չուներ, Հայաստանը մեծ դեր խաղացած է պատմութեան մէջ... եւ ունէր ազգային գրական այնպիսի հնութիւն, որ երկար դարերով կը գերազանցէր եւրոպական ազգերու հեղինակածները[1]։
- Աւելի քան 2700 մայր լեզուներէն հինգէն մէկն է հայոց մեծասքանչ լեզուն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։