Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխով (ռուս.՝ Михаил Александрович Шолохов, մայիսի 11 (24), 1905, Կրուժիլինսկի - փետրվարի 21, 1984, Վեշյոնսկայա, Ռոստովի մարզ), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար։
Արի, մտածեցի, մոտենամ, միասին ծխենք։ Մենակ ծխելն էլ մարդուսիրտը չի տալիս. մեռնելն էլ[1]։
Այստեղ գլխավորն այն է, որ կարողանաս ժամանակին շուռ տալ երեսդ։ Այստեղ ամենագլխավորը այն է, որ չվշտացնես երեխայի սիրտը, որ նա չտեսնի, թե ինչպես է քո այտերով հոսում տղամարդու այրող ու ժլատ արցունքը...[1]