Մի անգամ Ամերիկայում
Մի անգամ Ամերիկայում, (անգլ.՝ Once Upon a Time in America), Սերժիո Լեոնեի գանգստերական ֆիլմ, նկարահանվել է 1984թ։ Մասամբ հիմնված է Հերի Գրեյի ինքնակենսագրական ստեղծագործության վրա։
Քաղվածքներ
խմբագրել- «Իմ սիրելին ճերմակ է, նրա մաշկը կարծես մաքուր ոսկի լինի...» չնայած նրան, որ նա չի լողացել անցած դեկտեմբերից։ «Նրա աչքերն ասես աղավնու աչքեր լինեն, մարմինը փղոսկրի գույնի է, ոտքերն ասես մարմարե սյուներ լինեն...» այնքան կեղտոտ շալվարի մեջ, որ կարող է կանգնել ինքնիրեն։ «Նրան կարելի է սիրել միայն...», բայց նա միշտ կլինի մանր խուլիգան, դրա համար էլ նա երբեք չի լինի իմ սիրելին։ Ի՜նչ ափսոս։
- Մեկնարկի ժամանակ միշտ էլ երևում է, թե որ ձին կհաղթի, և որը կպարտվի։
- Ես երկար տարիներ ատրճանակ չեմ պահել ձեռքումս։ Իմ աչքերս այլևս այն չեն, նույնիսկ ակնոցով։ Իմ ձեռքերը դողում են... Իսկ ես չէի ուզենա վրիպել։
- Էլ ինչու՞ եք ապրում, եթե մենք Ձեզ թաղելու ենք ընդամենը 49.50 դոլարով։ (գրություն դիակառքի դռան վրա)
- -Շուտվանի՞ց ես սպասում։
- -Ողջ կյանքս։
- -Ի՞նչ էիր անում այս ողջ ընթացքում։
- -Վաղ պառկում էի քնելու։