Մուհամմեդ
Արաբ քաղաքական առաջնորդ եւ իսլամի հիմնադիրը
Մուհամմեդ (արաբերեն՝ محمد) (ծ. 571 — հունիսի 8, 632), քաղաքական, զորական, և կրոնական առաջնորդ։
Քաղվածքներ
խմբագրել- Ես՝ Մուհամմեդս, որդիս Աբդուլլայի, մարգարես և առաքյալս Աստծո, Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմում, Դամասկոսում ու Արաբիո մյուս սահմաններում գտնվող հայոց եպիսկոպոսներին և վարդապետներին ու իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղեմում բնակվող եթովպացիներին, ղպտիներին և ասորիներին շնորհեցի իրենց բոլոր վանքերը, եկեղեցիները, դպրոցները, կալվածքներն ու արտերը։ Ես՝ Աստծո առաքյալս, վկայությամբ Աստծո՛, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր և կին մարդոց խղճի վկայությամբ խոստացա և տվեցի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները, ս. Հարության Տաճարը և ս. Հակոբ (Մար Յաղուբ) կոչված մեծ եկեղեցին, որ սուրբ քաղաքի հարավային կողմում է և Սիոնի վանքի մոտ։ Տվեցի նաև Ձիթենիի վանքը (Համբարձման եկեղեցին), Քրիստոսի բանտի վանքը (Հրեշտակապետաց եկեղեցին), Բեթղեհեմի եկեղեցին և սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի (Նապլուս) մատուռները, սուրբ Հարության Տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ գագաթի ու ստորոտի շինություններով հանդերձ և Քրիստոսի Գերեզմանը, որտեղ լույս են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռները, ձորերը, կալվածքներն ու ստացվածքները նրանց տվեցի՝ Աստծո և Աստծո առաքյալի ու բոլոր մուսուլման հավատացյալների վկայությամբ։
- Մուհամմեդի և հայոց Աբրահամ պատրիարքի միջև հավատարմագրից, 626 թ.[1]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Բաբաջանյան, Մեհրուժան (2007). Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ.... «Պոլիթայպ» ՍՊԸ տպագրատուն. էջ 92.