Մո Յան
Մո Յան (չինարեն՝ 莫言, ծնվ.՝ 1955 թ.-ի փետրվարի 17-ին, Շալդուն, ՉԺՀ), ժամանակակից չինացի գրող։ 2012 թվականին Մո Յանը դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 109-րդ դափնեկիրը[1]։ Իսկական անունը Գուան Մոյե (չին.՝ 管谟业) է։
Քաղվածքներ
խմբագրել- Այս ամենը (հարցազրույցներ, հանդիպումներ) շատ շուտով կանցնի։ Կարևորը՝ պահպանել տրամադրվածությունը։ Սա միայն մրցանակ է, և դրան արժանանալը չի նշանակում, որ դարձել ես Չինաստանի լավագույն գրողը[2]։
Քաղվածքներ ստեղծագործություններից
խմբագրել- Իր գոչյուններով նա առաջացրեց ոչ քիչ վախի զգացում, սակայն Դին Գոուէրը, ծիծաղելով, ցուցամատով մի փոքր կպավ նրա կրծքերին և կարծես թե սեղմեց միացման կոճակը. նա ամբողջ մարմնով իրեն գցեց նրա վրա, սառը ինչպես սառցե ձեռքերով բռնեց նրա գլուխը և շրթունքներով ձգվեց դեպի նրան։
- Հատված «Գինու պետություն» վեպից [3]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Нобелевская премия по литературе - у китайца Мо Яня։ BBC (11.10.2012)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 29, 2015 թ.։
- ↑ Ես ինձ չեմ համարում Չինաստանի լավագույն գրողը. Նոբելյան մրցանակակիր։ Civilnet.am (12.10.2012)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 29, 2015 թ.։
- ↑ 500 000 иероглифов на Нобеля։ Snob.ru (11.10.2012)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 29, 2015 թ.։