Յանինա Իպոխորսկայա (15 օգոստոսի, 1914, Լվով – 20 սեպտեմբերի, 1981, Կրակով, կեղծանունները՝ Յան Կամիչեկ, Ալոիզի Կաչանովսկի), լեհ նկարչուհի, լրագրող, գրող և թարգմանչուհի, մեծ թվով աֆորիզմների հեղինակ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մենք մազերն ամեն անգամ տարբեր գույներով ենք ներկում, որպեսզի երկու անգամ չկրկնենք նույն սխալը[1]։
  • Իմ կարծիքով, անկեղծությունը պարզապես ինքնատիրապետման թերությունն է[1]։
  • Լեդի Մակբեթը նույն Ջուլիետան է, բայց հարսանիքից հետո[1]։
  • Եթե կինը խոստովանում է քեզ իր տարիքը, ուրեմն նա արդեն դրանից դուրս է եկել[1]։
  • Մուգ ակնոցը պաշտպանում է արևից, բայց ոչ տղամարդկանցից[1]։
  • Երիտասարդ գեղեցիկ կինը բնության հրաշքն է։ Ոչ երիտասարդ գեղեցիկ կինը արվեստի հրաշքն է[1]։
  • Հավերժական սերը շուրջ վեց ամիս է տևում[1]։
  • Կանայք, ինչպես երեխաները, սիրում են ասել՝ ոչ։ Տղամարդիկ, ինչպես երեխաները, դա լուրջ են ընդունում[1]։
  • Ես սիրում եմ ու սիրվում։ Ավա՜ղ, նա նույն մարդը չէ[1]։
  • Ով երկու կին ունի, նրան շուն պետք չէ[1]։
  • Վաճառողին լեզու է պետք, գնորդին՝ աչքեր[1]։
  • Ճակատագիրը չի պարգևում, այլ միայն պարտք է տալիս[1]։
  • Ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ բոլոր աղջիկներն սկսում են գեղեցիկ թվալ[1]։
  • Ներիր նրան, ով քո մասին վատ է խոսում, բայց ոչ նրան, ով այդ մասին քեզ հայտնում է[1]։
  • Կանանց դժվարությամբ է ասպարեզ տրվում, չէ՞ որ նրանք կին չունեն, որ առաջ տանի իրենց[1]։
  • Դժվար է կոջը մտնել 40-ամյա տարիքի մեջ, իսկ առավել դժվար է դրանից դուրս գալը[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 412-413։