Յոհան Գոտլիբ Ֆիխտե (գերմ.՝ Johann Gottlieb Fichte, մայիսի 19, 1762 — հունվարի 27, 1814), գերմանացի փիլիսոփա, հասարակական գործիչ, գերմանական դասական իդեալիզմի ներկայացուցիչ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Գիտնականն առավելապես նախասահմանված է հասարակության համար. նա, քանի որ գիտնական է, ավելի շատ, քան որևէ մի այլ դասի ներկայացուցիչ, գոյություն ունի միայն հասարակության շնորհիվ և հասարակության համար[1]։
  • Թող գիտնականը մոռանա, թե ինչ է արել, երբ դա արդեն արված է, և թող միշտ մտածի, թե դեռ ինչ պետք է անի[1]։
  • Թող ինձ լքի մնացած ամեն ինչ, միայն թե չլքի խիզախությունը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 610։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Յոհան Գոտլիբ Ֆիխտե հոդվածը նաև Վիքիպեդիայում: