Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլին (դեկտեմբերի 18, 1921, Դեմիդով — օգոստոսի 21, 1997, Մոսկվա), խորհրդային և ռուսական ականավոր դերասան, կրկեսի դերասան, հաղորդավար, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Յուրի Նիկուլին

Քաղվածքներ

խմբագրել
  • Կինոթատրոններում ցուցադրվում էր «Երբ ծառերը մեծ էին» կինոնկարը, որում ես կատարում էի մի խղճուկ հարբեցողի դեր։ Մի քանի օր անց մտա սրճարան։ Տեսնելով ինձ՝ երիտասարդ բուֆետապանուհին քարացավ, իսկ հետո խենթորեն բղավեց.
– Լիդա, վազիր այստեղ։ Շուտ: Էն հարբեցողն է եկել, որին մենք քեզ հետ երեկ կինոյում տեսանք: Հիշո՞ւմ ես։
Ամբողջ հերթը, ասես հրամանով, աչքերը հառեց ինձ։ Ես պատրաստ էի գետինը մտնելու։ Սակայն շուտով հերթս հասավ, և ես կակազելով ասացի.
– Խնդրում եմ մածուն և կաթնահաց։
Բուֆետապանուհին կարեկցական հայացքով ոտից գլուխ չափեց և հարցրեց.
– Խմելը թողել ես, հա՞: Ապրես։ Հիմա ամուսնացնել էլ կարելի է քեզ...
Ես արագորեն փախա[1]։
  • Երբեք վրեժխնդիր մի եղեք ստոր մարդկանց, ուղղակի դարձեք երջանիկ և նրանք դրան չեն դիմանա[2][3]։
  • Եղեք ինքնուսույց, մի սպասեք մինչ կյանքը կսովորեցնի[2]։
  • Երբեմն ինչ-որ բան ես հետաձգում վաղվա վրա և հետո սրասափով մտածում. իսկ վաղը՝ դա ախր ընդամենը մի քանի ժամ է[2]։
  • Գիտե՞ք, ես ունեմ երջանկության իմ սեփական պատկերացումները։ Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա երջանկացնել մեկ այլ մարդու, թեկուզ մեկ հոգու՝ Երկրի վրա բոլոր մարդիկ երջանիկ կլինեն[2]։
  • Ի՞նչ է ճակատագիրը։ Դա, երբ մեկ ուղղով, իրար ընդառաջ շարժվում են երկու գնացք։ Ընթանում են՝ գիշերով թռչելով մեծ արագությամբ և չեն կասկածում, որ հնարավոր է վթար լինի։ Այնուամենայնիվ նրանք բախվում են։ Ինչո՞ւ։ Երևի ճակատագիր էր[2]։
  • Բնության մեջ ոչինչ չի կորչում, բացի կատարված հույսերից[2]։
  • Մենք էլ կունենանք մեր հաղթանակները։ Կարևորը, որ դրանք չլինեն զենքները ձեռքներիս[2]։
  • Ես երջանիկ կլինեմ, եթե հետո իմ մասին ասեն. նա բարի մարդ էր։ Դա չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել։ Բայց բարությունը առաջին տեղում է[2]։
  • Ի՞նչ է դժբախտությունը։ Իմ կարծիքով դա մտերիմ մարդու կորուստն է[2]։
  • Ես արդեն իմ խաղակեսը խաղացել եմ, այժմ ավելացված ժամանակն է[2]։
  • Ես սիրում էի սովորել մարդկանցից։ Եվ ընդունել այն լավը, որը հատկանշական էր նրանց։ Բայց ամենամեծ ազդեցությունը ինձ վրա թողել են իմ մայրիկն ու հայրիկը[2]։
  • Առաջին անգամ ինձ էկրանին տեսնելով, ես քարացա՝ «Միթե՞ ես այսպիսին եմ» — զարմացա ես։ Ինձ գեղեցիկ չհամարելով, ես մտածում էի, որ նորմալ մարդու տեսք ունեմ, իսկ էկրանին սոսկալի առոգանությամբ ռնգախոս կրետին էր[3]։
  • Կյանքը լիքն է և առատաձեռն, այնպես որ մարդ միշտ կարող է գտնել, թե որտեղ կարող է կուշտ լակել[3]։
  • Թույլը միշտ ճանապարհը զիջում է ուժեղին, միայն ամենաուժեղն է զիջում բոլորին[3]։
  • Ծիծաղ լսելը ուրախություն է, Ծիծաղ առաջացնելը հպարտություն է ինձ համար[3]։
  • Ես երկու թերություն ունեմ։ Վատ հիշողությունը և մեկ էլ ինչ-որ բան[3]։
  • Ծիծաղի արվեստը պահանջում է մշտական հնարագործություն[4]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Խմելը թողե՞լ ես
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Правила жизни Юрия Никулина — Журнал Esquire (ռուս.)
  4. Համաշխարհային էկրանի կատակերգուները, թարգմ.Ս.Խաչատրյան, «Սովետական գրող», Երևան, 1989
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Յուրի Նիկուլին հոդվածը նաև Վիքիպեդիայում: