Նաիրյան դալար բարդի
«Նաիրյան դալար բարդի», Համո Սահյանի բանաստեղծությունների շարքը։
Քաղվածքներ
խմբագրել- Ասում են հին ես այնքան, որքան որ կրակն է հին,
- Վառվելով լույս ես տվել ինքդ քո ճանապարհին,
- Ու երբ քո ոսոխն անգութ օջախիդ հուրն է մարել,
- Վառել ես ազնիվ հոգիդ ու նորից լույս ես արել։ - Հայ ժողովրդին
- Կերտել ես ոստանդ նոր, հավերժել փառքը նրա,
- Հանճարիդ նուռն է հասել սրբատաշ քարիդ վրա...
- Ա՜խ, ես ինչ ասեմ անսիրտ Արազին,
- Որ սիրտս կիսած անցնում է միջով։
- Այսպես եկել ես, այսպես անցել ես,
- Դու անհիշելի ժամանակից,
- Մահից փախել ես, բայց և դարձել ես
- Մահվան ու կյանքի սահմանագիծ։ - Արաքս
- Այնպես է ելնում մեր քաղաքը, որ
- Մասիս գնալու էլ կարիք չկա,
- Բռնած իր բախտի ճանապարհը նոր,
- Ինքն իր ոտքերով նա մեզ մոտ կգա։ - Ես հաստատ գիտեմ
- Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
- Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
- Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
- Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի։ - Նաիրյան դալար բարդի
Աղբյուրներ
խմբագրել- Համո Սահյան, Նաիրյան դալար բարդի, Երևան, 1958։