Նորից չեն սիրում, սիրում են կրկին
«Նորից չեն սիրում, սիրում են կրկին», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։
Քաղվածքներ
խմբագրել- Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։
- Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...
- ....Թեպետև բախտ մենք ենք փնտրում,
- Բայց բա՛խտը,
- Բա՛խտը,
- Բա՜խտն է մեզ ընտրում...
- Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն,
- Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով...
- Ուրի՜շ ես դու։
- Քոպեսներին սիրում են լոկ,
- Միա´յն սիրում։
- Քոպեսների անունն ի՜նչ ել դրած լինեն՝
- Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիա՜մ։
- Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ։
- Մենք ինքներըս վազում մեր հետևից
- Ու չե՛նք կարողանում ինքներըս մեզ հասնել։
- Ու չե՜նք կարողանում ինքներըս մեզ հասնել…
- Եվ հենց դա՞ չէ արդյոք, որ կոչվում է կարոտ…
- Ասում են, թե մի բան կա լոկ,
- Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում`
- Գիտությունը տառապանքի...
- -Դժվա՜ր բան է մարդ լինելը,
- Դժվար է, տե՛ր։
- Իսկ սիրո մեջ ամե՛ն սկիզբը միշտ տարբեր է.
- Վերջն է նույնը։
- Վերջն է նման։
- Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
- Դու էլ հիշի’ր,
- Որ երբ իզուր հարց չե՜ն տալիս`
- Սուտ պատասխան չեն ստանում։
- Մրսած մատներով կրակ են վառում,
- Որ… ցուրտ խորովե՜ն-եփե՜ն-տապակե՜ն
- Ու տան… ո՞ւմ… բախտի՛ն.
- Թող բկի՛ն մնա…