Նույն հասցեով
«Նույն հասցեով», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։
Քաղվածքներ
խմբագրել- Առաջին սերը, ինչպես որ հացը,
- Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում…
- Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
- Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով…
- Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
- Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...
- Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
- Այն հինգերորդը... մի՞թե չի գալու...
- Դ՛ու՝
- երկու տա՜ռ,
- Դ՛ու՝
- հասարա՜կ մի դերանուն,
- Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
- Այս բովանդակ աշխարհին ես տեր անում…
- Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
- Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։
- …Եթե աղջիկ ես ունենամ՝
- Նա կկոչվի քո՛ անունով։
- Ես ատում եմ քո անունը…
- Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ.
- Հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ,
- Որ իր տիպն է թողել քարածըխի շերտում…
- -Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
- Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը։
- Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…
- Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
- Որ մարդ ներքև նետվի...