Շահնամե (պարս. شاهنامه‎, անգլ. Shahnameh — «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։ Հեղինակությունը վերագրվում է Ֆիրդուսիին։

Շահնամեի պարսկերեն հրատարակության ձևավորում

Քաղվածքներ

խմբագրել

Ես կերտեցի փառքի մի գործ իմ աշխարհում հայրենի,
Այսուհետև ամեն հետնորդ ինձ արժանի գովք կանի։
Ո՛չ, չեմ մեռնի, թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ,
Զի պտղաբեր խոսքի սերմեր ես ցանեցի երկնի տակ։
Եվ ամեն մարդ՝ ում մտքերը լուսավոր են և արթուն,
Միշտ իմ մասին լավ խոսք կասե, ինձ կպահե իր սրտում։

Ինձանից ծեր ու դեռահաս շատն է մտել մահվան քուն
Ես ևս չեմ միշտ մնալու այսպես անքուն և արթուն
Բայց կերտելով այս հուշարձանն անզուգական-գրական
Ես հիմք դրի երկրի վրա խոսքի ուժին մշտական։
Այսուհետև ես չեմ մեռնի, միշտ կմնամ կենդանի,
Որովհետև ես ցանեցի սերմը խոսքի հայրենի։
Եվ ամեն մարդ, ով որ ունի խելք ու հոգի, նա կասի
Եվ իմ մահից դարեր հետո՝ «Կեցցես անմահ Ֆիրդուսի»[1]։

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. Ֆիրդուսի, Ռոստամ և Սոհրաբ, վեպ Շահ-Նամեից, թարգմանություն Գևորգ Ասատուր, Պետհրատ, Երևան, 1934
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Շահնամե հոդվածը նաև Վիքիպեդիայում: