Շուն
ընտանի կենդանի
Շուն (լատ.՝ Canis lupus familiaris), շնազգիների ընտանիքի կաթնասուն։
Քաղվածքներ
խմբագրել- Շունը շատ տրեխներ է տանում, բայց ինքը միշտ ոտաբոբիկ է[1]։
- Շունը պառկել է դեզի շվաքում, կարծում է իր շվաքն է[1]։
- Շունն ուղտի վրա է հաչում, ուղտը տեղեկություն չունի[1]։
- Շան հաչոցն ամպերին չի վնասի[1]։
- Շունդ, որին կծել ես սովորեցնում, քեզ էլ կկծի[1]։
- Շունն իր տիրոջը չի կծի[1]։
- Շունը շան թաթ չի ծամի[1]։
- Շան պոչը խողովակի մեջ էլ չես ուղղի[1]։
- Շները տանը իրար են գզում, բայց մուրացկանի վրա միասին են հաչում[1]։
- Շան բերնից ոսկոր չես առնի[1]։
- Շան հաչոցով եղանակը չի վատանա[1]։
- Շան հաչոցից սարը չի փլվի[1]։
- Շունը ծնվելու օրվանից հաչում է[1]։
- Շունն ի՞նչ գիտե՝ կարկանդակն ինչ է[1]։
- Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր[1]։
- Շունը շնից, երկուսը մի տնից[1]։
- Շունը՝ շուն, ինչ բալաք, ինչ նախշուն[1]։
- Շունը որ ամաչեր, վարտիք կհագներ[1]։
- Շունը հաչում է, գայլն անցնում է[1]։
- Շանը երեք անգամ կերակրես, երեք տարի չի մոռանա[1]։
- Շունն էլ աղ ու հաց չի մոռանում[1]։
- Շան անունը տուր, փայտը ձեռքդ առ[1]։
- Շունը շան մորթ չի գզի[1]։
- Շանն ինչքան շատ կատաղեցնես, այնքան բարձր կհաչի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել