Ոսկե հորթը (կինոնկար)
«Ոսկե հորթը» (ռուս.՝ Золотой телёнок), ռուսական երգիծական և կատակերգական կինոնկար է, որը լույս է տեսել 1968 թվականին, Իլյա Իլֆ և Եվգենի Պետրովի գրքի հիման վրա։ Ռեժիսորն է Միխայիլ Շվեյցերը։
Քաղվածքներ
խմբագրել- Պանիկովսկի - Շուրա, ես ձեզ անչափ սիրում եմ, բայց դուք կատարյալ ապուշ եք, Շուրա՛։
- -Զոսյա... Ես եկել եմ, Զոսյա, և հնարավոր չէ անտեսել այդ փաստը... Գիտեք ի՞նչ, Զոսյա, յուրաքանչյուր մարդու, և նույնիսկ պարտիականի՝ ճնշում է 240 կիլոգրամանոց մթնոլորտային սյունը։ Դուք դա նկատել ե՞ք։
- -Մի զայրացեք, Զոսյա, հաշվի առեք մթնոլորտային սյունը։ Եվ երբեմն ինձ թվում է, թե այն ինձ ավելի ուժեղ է ճնշում, քան ուրիշներին։ Ու դա ձեր նկատմամբ սիրուց... և մեկ էլ երևի նրանից, որ պրոֆմիության անդամ չեմ...
- -Եվ մեկ էլ նրանից, որ ավելի շատ եք ստում, քան ուրիշները։
- -Դա սուտ չէ՜: Դա ֆիզիկայի օրենք է... Հասկացեք ինձ, Զոսյա, ես 33 տարեկան եմ և ի՞նչ եմ ես արել։ Ուսմունք չեմ ստացել, մեռած Պանիկովսկուն հարություն չեմ տվել, և միայն դուք...
- -Աբսուրդը ծնվում է մարդկային հարցապնդման ու աշխարհի անտրամաբանական հարցապնդման բախումից...
- (Ալբեր Կամյու)
- -Շու՛րա, եթե դուք վերջնականապես որոշել եք անցնել ֆրանսերենի, ապա խնդրում եմ ինձ անվանել ոչ թե «մոսյո», այլ՝ «սիտուայեն», որ նշանակում է քաղաքացի։
- -Ինձ սիրել են բազում կանայք և մի կին ատամնատեխնիկ...
- -Անցե՛ք, անցե՛ք... Ես ողորմություն եմ տալիս միայն շաբաթ օրերը։
- Պանիկովսկի - Տվե՛ք ինձ իմ փողերը։ Ես աղքատ մարդ եմ, մի տարի է բաղնիք չեմ գնացել։ Ես ծե՜ր եմ, աղջիկները ինձ չե՜ն սիրում․․․
- Օստիպ - Դիմեցե՛ք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային։ Միգուցե այնտեղ ձեզ օգնեն։