«Որդուս», Պարույր Սևակի բանաստեղծություններից, գրվել է 1955-1956 թվականներին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա՜ շինել։ -
  • Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից։
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,-
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում։
  • Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես, կբարձրանաս դու սարն ի վեր։
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր։
  • Ազնիվ եղիր ամեն ինչում - ո՞վ է կյանքում սովից մեռել։
Ճշտի համար աքսոր չկա - ստի հանդեպ ինչո՞ւ լռել։
  • Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,-
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...
  • Մի՛ տրտնջա։ Եթե լավից ետ ես ընկել՝ ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի կարդա,
  • Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում)։
  • (Կույրը, տղաս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում)։
  • Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ...

Արտաքին հղումներ

խմբագրել