Ուգո Չավես
Ուգո Ռաֆայել Չավես Ֆրիաս (իսպ.՝ Hugo Rafael Chávez Frías, հուլիսի 28, 1954, Սաբանետա, Վենեսուելա — մարտի 5, 2013, Կարակաս, Վենեսուելա[1]), Վենեսուելայի պետական և ռազմական գործիչ, Վենեսուելայի 47–րդ նախագահ (1999-2013)։ Մահացել է պաշտոնավարման ընթացքում՝ քաղցկեղից։