Ուշացած իմ սեր
«Ուշացած իմ սեր», Պարույր Սևակի պոեմներից, որ գրվել է 1952-1953 թվականներին։
Քաղվածքներ
խմբագրել- Դու տեսնո՞ւմ ես հիմա, իմ սիրելի՜,
- Թե մեզ ո՜ւր հասցըրեց քո ուշացած սերը,
- Քո ուշացա՛ծ սերը,
- Դու չուշացա՜ծ իմ սեր[1]։
- Զուր մի՛ արդարանա։
- Սիրո հարցում
- Չի՜ ճանաչում կյանքը արդարացում[1]։
- Սե՜րը, ո՛չ, չի զգում փորձի կարիք[1]։
- Բախտ բերելըս ո՜րն է,
- Նրան ձե՛ռք են բերում[2]։
- Ո՞ր հիմարը կասի, թե վատ բան է
- Բարձըր աստիճանը,
- Փողով լի գրպանը,
- Եթե... սիրո հարցում շիրիմ չէ գրպանը[2]։
- Նրանք՝ հետիոտըն,
- Իսկ ես ձիավո՞ր եմ.
- Նրանք՝ կլոր զրո,
- Իսկ ես միավո՞ր եմ[2]։
- Թեպետ հաղթությունը միշտ նորինն է,
- Սակայն հինն էլ կյանքում
- Նրանով է կանգուն,
- Նրանով է զորեղ,
- Որ նա հին է[3] :
- Իսկ «քաղքենի» կոչումն այնքան է հին կյանքում,
- Որքան... ինքը կինը[3]։
- Որովհետև նրանք սեր են խաղում,
- Իսկ դու... խաղացել ես դու սիրո՜ հետ.
- Որովհետև նրանք կյանք են խաղում,
- Իսկ դու... խաղացել ես դու կյանքի՜ հետ[4]։
- Սերը հյո՛ւր չէ,
- Տանը հյո՛ւր չէ սերը։
- Թե բանն այդտեղ հասավ՝
- Նա տանտե՜ր է[5]։
- ....Կարող է սերը... վրեժխնդի՜ր լինել,
- Վրեժ լուծել՝
- Իրեն անտեսելո՜ւ համար.
- Տառապալից սիրով չսիրողին զինել,
- Ինչպես որ քեզ՝ հիմա...[6]
- Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ՝
- Մանուկ - հասակ առած,
- Մանուկ - տարեց դառած,
- Եվ, վերջապես, նաև մանուկ - ծերուկ[7]::
- Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
- Ուստի «մանկականն» է լավի ածականը.
- Այդպես չի՜ կարելի կոչել ժխտականը...[8]
- Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
- Տգեղ մանո՞ւկ, երբե՛ք,
- Աշխարհումըս բոլո՜ր մանուկներն են սիրուն...[9]
- Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
- Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՜ց...[10]
- Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
- Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
- Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
- Եթե ասեղ է նա՝
- Աչք է ծակում...[11]
- Եվ որ չորստառանի «մարդ» կոչվածը կյանքում
- Շա՜տ ավելի բարդ է,
- Քան թե հազարաբառ, թեկուզ սրբագործված, մի ֆորմուլա...[12]
- Եվ ո՛չ երբեք մի հարկ
- Որտեղ մութ անկյուն են կեղտը քշում՝
- Հանուն ըն-տա-նե-կա՜ն սուրբ մաքր-րու-թյա՜ն...[13]
Պոեմի մասին
խմբագրել- Ինչպիսի՜ անբարոյականություն,- կարող է բացականչել կեղծ բարեպաշտը, կարդալով պոեմը։- Մի՞թե կարելի է օրինակ ներկայացնել էգոիստին, որ հաշվի չառնելով բարոյականությունը, ուզում է կնոջը խլել ամուսնուց, մորը՝ որդուց։ Բայց ուշադիր կարդալով պոեմը, դուք պարզ կտենեք, որ նրա հերոսը ազնիվ ու ուղղամիտ մարդն է, որ հերոսություն է ունեցել պատմել ամենաթանկի, ամենացավալիի մասին, պատմել չքաշվելով, դառնորեն և ատելությամբ... Բարոյականության սուր հարցերը բանաստեղծը արծարծել է լրջորեն ու խոր կերպով, դա սկզբունքային և դժվար խոսակցություն է ազնվության, ճշմարտության մասին, դա ուղղակի մարտահրավեր է քաղքենիությանը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 332:
- ↑ 2,0 2,1 2,2 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 333:
- ↑ 3,0 3,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 334։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 335:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 336:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 337։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 341:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 341։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 341։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 344։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 347։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 351։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 352։
- ↑ «Комсомольская правда», 1956, 3 ноября.
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 99։