Չարլզ Դարվին
(Վերահղված է Չառլզ Դարվինից)
Չարլզ Ռոբերտ Դարվին (անգլ.՝ Charles Darwin, փետրվարի 12, 1809 — ապրիլի 19, 1882), անգլիացի բնագետ, էվյուլուցիայի տեսության հիմնադիրը։
Քաղվածքներ
խմբագրել- Չկա ավելի անտանելի բան, քան անգործությունը[1]։
- Կարելի է վստահորեն պնդել, որ երկրագնդի յուրաքանչյուր անկյուն բնակելի է։ Լինեն դրանք քաղցրահամ լճեր, թե աղի լճեր... տաք հանքային աղբյուրներ, կամ էլ ձյան հավերժական շերտեր, դրանք բոլորն էլ օրգանակն էակներին հնարավորություն են տալիս զարգանալ[2]։
- Այն մարդը, ով համարձակվում է ժամանակից մի ժամ անգամ վատնել, դեռ չի հայտնաբերել կյանքի արժեքը[3]։
- Աստծո գոյության վերաբերյալ համոզման ևս մի աղբյուր, որ բխում է բանականությունից և ո՛չ թե զգացումներից, ինձ տպավորում է որպես շատ ավելի մեծ կշիռ ունեցող։ Սա բխում է ծայր աստիճան դժվարությունից, կամ ավելի ճիշտ է ասել՝ անհնարինությունից, որ այս անծայրածիր ու սքանչելի տիեզերքը, ներառյալ մարդը՝ անցյալը և հեռավոր ապագան դիտելու իր կարողությամբ, կարող է կույր պատահականության կամ անհրաժեշտության արդյունքը լինել։ Երբ մտածում եմ այս բանի մասին, ինձ պարտավորված եմ զգում դիտելու մի Առաջին Պատճառի, որն օժտված է ինչ որ մի չափով մարդու բանականությանը նմանվող բանական մտքով։ Ուստի, արժանի եմ կոչվելու Թեիստ[4]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 67. ISBN 99930-2-263-2.
- ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 10. ISBN 978-99941-1-748-2.
- ↑ FRANCIS DARWIN, The Life of Charles Darwin [Չ. Դարվինի կյանքը], [1st Edition – 1902], London: Senate (reprint 1995), p. 60.