Չարլի Չապլին
Սըր Չարլզ Սպենսեր Չապլին կրտսեր (անգլ.՝ Sir Charles Spencer Chaplin, Jr., ապրիլի 16, 1889 — դեկտեմբերի 25, 1977), անգլիացի կատակերգական կինոդերասան և ռեժիսոր։
Քաղվածքներ
խմբագրել- Ազգայնամոլությունը տանում է դեպի ֆաշիզմ[1]։
- Էկրանի վրա ամենից կարևորը պլաստիկ գեղեցկությունն է։ Կինոն գեղանկարչական արվեստ է[2]։
- Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։ Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել այնպիսին՝ ինչպիսին կաս»։
- Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։ Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»։
- Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։ Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»։
- Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։ Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքդ քո հանդեպ»։
- Երբ ես ինձ սիրեցի
- Տխրության մեջ էլ գեղեցկություն կա[3]։
Աղբյուրներ
խմբագրել