Չակ Պալանիկ
(Վերահղված է Չաք Փոլանիքից)
Չարլզ Մայքլ «Չակ» Պալանիկ (անգլ.՝ Charles Michael "Chuck" Palahniuk, ծնվ. 1962 թվականին), ամերիկացի գրող և լրագրող։
Ստեղծագործություններ
խմբագրելՔաղվածքներ
խմբագրել- Ես փորձում եմ չմտածել իմ երկրպագուների սպասելիքների մասին և նոր վեպի վրա աշխատելկիս չեմ մտածում նրանց դուր գալու մասին։ Ես հսկայական քանակությամբ ժամանակ եմ անց կացնում առանց այդ մարդկանց հետ շփվելու։ Ես ոչ մի հսկողություն չունեմ այն բանի վրա, թե ինչպես կընդունվեմ նրանց կողմից։ Այդ իսկ պատճառով փորձում եմ կենտրոնանալ նրա վրա, ինչի նկատմամն հսկողություն ունեմ, այսինքն, հաջորդ վեպի[1]։
- Աշխարհում, որտեղ երդումները ոչինչ չարժեն։ Որտեղ պարտավորությունները դատարկ ձայն են։ Որտեղ խոստումները տրվում են միայն նրա համար, որպեսզի խախտվեն, հետաքրքիր կլիներ այնպես անել, որպեսզի բառերը իրենց վաղեմի ուժն ու նշանակությունը ստանային։
- Ամեն ոք ունի ինչ-որ մեկը, որը քեզ չի թողնի, և ինչ-որ մեկը, որին երբեք դու չես թողնի։
- Կարևոր չէ, թե ինչքան ես դու որևէ մեկին սիրում, դու, միևնույնն է, ուզում ես քեզ պես անել։
- Կարևոր չէ՝ քանի մարդ է մահանում, միևնույնն է, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա։
- Նա, ում դու սիրում ես, և նա, ով քեզ սիրում է, երբեք նույն մարդը լինել չեն կարող։
- Սկզբում ծնողներն իրենց կյանքն են ձեզ նվիրում։ Բայց որոշ ժամանակ անց փորձում են իրենց կյանքը կապել ձեզ։
- Գեղեցկությունը ուժ է, ինչպես փողերը, ինչպես լիցքավորված ատրճանակը։
- Մենք բոլորս սեփական ատելության զոհն ենք։
- Մարդու ծնունդը սխալ է, որը նա փորձում է ուղղել ողջ կյանքի ընթացքում։
- Նա, ում դերը դու կատարում ես այս կամ այն պահին, պարզապես պատմության մի դրվագ է։
- Բոլոր նրանք, ում դու սիրել ես, կա՛մ քեզ կլքեն, կա՛մ կմահանան։ Այն ամենը, ինչով դու հպարտանում ես, ժամանակի ընթացքում աղբարկղը կնետվի։
- Այս աշխարհում ոչ մի հավերժ բան չկա։ Ամեն բան կամաց-կամաց փլուզվում է։
- Դու արթնանում ես և դրանով պիտի բավարարվես։
- Մարդիկ սպանում են այն, ինչը սիրում են, ճշմարիտ է և հակառակը։
- Դու քո աշխատանքը չես։ Դու բանկի գումարների չափը չես։ Մեքենադ չես։ Դրամապանակիդ պարունակությունը չես։ Դու քո զգեստները չես... Դու կեղտ ես, երգող ու պարող կեղտ, այս աշխարհի կենտրոնում…
- Ամեն բան մինչև վերջ ծախսելով միայն՝ դու ազատություն ես ստանում։
- Առանց ձվերը կոտրելու՝ ձվածեղ չես կարողանա պատրաստել։
Ուրվականներ
խմբագրել- Մեզնից ինչ-որ մեկը. պարզպաես մի է, որը շուտ է փչանում։
- Ով կարողանում է, նա անում է։ Ով չի կարողանում, քննադատում է։
- Մինչ դուք չսովորեք ուշադրություն չդարձնել արտաքին ազդակների վրա և անել այն, ինչը ձեզ հարկավոր է անել՝ անկախ ամեն ինչից, ձեզ այդպես էլ վերահսկողության տակ կպահեն։
- Իսկապես ոչ սովորական մարդիկ իսկապես երջանիկ են միայն այն ժամանակ, երբ իրենց նվիրում են զբաղմունքին։
- Մարդիկ, ում սիրում ես, կարող են մահանալ։ Այն ամենը, ինչ գնահատում ես, հավերժ չէ։ Ես դա պետք է ընդունեմ և համակերպվեմ։
- Ամենից հաճախ մարդիկ լքում են փոքր քաղաքը, որպեսզի երազեն վերադառնալ այնտեղ։ Իսկ մյուսները մնում են, որպեսզի երազեն այնտեղից հեռանալու մասին։ Ռենթն ուզում էր ասել, որ դժբախտ են բոլորը և ամենուր։
- Կարելի ստիպել ստալ մի ամբողջ ազգի, եթե իրենք սեփական հետաքրքրություններն ունեն։ Իսկ երբ նրանց անընդհատ ասում են միևնույն սուտը. դա արդեն ճշմատություն է։
- Փողով գնված մրցանակը ոչինչ չարժե։
- Ամեն ինչ կյանքում կա՛մ մարմին է, կա՛մ փող, և չի կարելի ունենալ և՛ այն, և՛ մյուսը միաժամանակ։ Դա նման է նրան, որ միաժամանակ լինես և՛ կենդանի, և՛ մեռած։
- Ցանկացած ապագա, ամենասարսափելի աշխատանքը, ամուսնությունը, բանակը ավելի լավն են, քան դաշտագայլի ծնոտները։
- Երիտասարդությունն իր տունը հայելիներով է զարդարում։ Տարեցները՝ նկարներով։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Jordan E. Rosenfeld. (11 марта 2008)։ The WD Interview: Chuck Palahniuk: Shock and Awe։ Writer's Digest։ Archived from the original on 2012-10-15։ Վերստացված է՝ 2012 թ․ սեպտեմբերի 28–ին։