Պապ թագավոր (վեպ)
վեպ
«Պապ թագավոր», Ստեփան Զորյանի պատմավեպերից։ Լույս է տեսել 1944 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- -Կապրենք,- ասաց Երամիան հանգիստ։- Առաջին անգամը չէ, Պապ, որ Հայոց Աշխարհը ելնում է կռվի։ Եթե ելնում է, ուրեմն և ունի ապրելու կամք։ Կռվով է ապրում աշխարհում ամեն արարած։ Եթե մարմինը դադարում է դիմադրել ցավին՝ նա մեռնում է... Ո՛վ կռվում է, Պապ, նա չի մեռնում[1]։
- Աշխարհում և ոչ մի բան գաղտնիք չի մնում։ Համբերությու՛ն։ Համբերության առաջ բացվում են բոլոր գաղտնիքները[2]։
- -Խելացի՜,- երկարեց Երեմիան։- Բայց նա իր խելքը չի կարող բաժանել տխմարներին։ Խելքը ցորեն չէ, որ ցանես և բուսնի։ Տակիտոսն ասում է. «Մի խելացի մարդուն ընկնում է բյուր տխմար»[3]։
- Ներսես կաթողիկոս -Ուրեմն, դուք կարծու՞մ եք, որ ես կարող եմ իմ թագավորին վատաբանել և ամբաստանել ուրիշ մի կայսեր առաջ, որքան էլ դա լինի ամբարիշտ ու մոլորյալ։ Ո՛չ, հայ րեր սրբազան,- հանկարծ ձայնը բարձրացրես Ներսեսը, և նրա ճերմակ մորուսը դողաց կրծքին։- Ո՛չ... Բանիմաց հայրն ինքն է խրատում իր որդուն և ոչ թե կանչում է օտարին։ Դիմել կայսե՜ր... Ո՛չ, ես այդ անել չեմ կարող, քանզի իմ հիվանդ ոճխարն ինձ համար առավել է, քան ուրիշի առյուծը։ Դա կնշանակե՝ մեր հիվանդ գառը տանք ուրիշի առյուծին կեր[4]։
Աղբյուրներ
խմբագրել