Պելե
բրազիլական Ֆուտբոլիստ (1940–2022)
Էդսոն Արանտիս դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento, հոկտեմբերի 21 կամ հոկտեմբերի 23, 1940 - 2022), հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։
Քաղվածքներ
խմբագրել- Ուր էլ գնաս, ամեն տեղ երեք սրբապատկեր կա՝ Հիսուս Քրիստոս, Կոկա-կոլա և Պելե։
- Եթե դու առաջինն ես, ուրեմն դու առաջինն ես։ Եթե դու երկրորդն ես՝ դու ոչինչ ես։
- Ինձ հարցնում են. «Ե՞րբ կծնվի նոր Պելե»։ Երբեք չի ծնվի, իմ մայրն ու հայրը փակել են արտադրությունը։
- 11-մետրանոցը գոլ խփելու վախկոտ միջոց է[1]։
Աղբյուրներ
խմբագրել