Պեռլ Բակ
Պեռլ Բակ (ծննդյան ազգանունը՝ Սայդենստրիկեր, անգլ.՝ Pearl Sydenstricker Buck, չինական անունը՝ 赛珍珠, Sài Zhēnzhū, հունիսի 26, 1892, Հիլսբորո, Արևմտյան Վիրջինիա, Փոքահոնտաս շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ – մարտի 6, 1973, Դենբի, Վերմոնտ, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր։
Քաղվածքներ
խմբագրել- Ավելի լավ է տգեղ կնոջ մոտ առաջինը լինել, քան՝ գեղեցկուհու մոտ հարյուրերորդը[1]։
- Ներողամիտ ժպիտը արհամարհանքի բարձրագույն ձևն է[1]։
- Մարդն ապագային նայում է իր անցյալով[1]։
- Հասարակության քաղաքակրթվածությունը որոշվում է նրանով, թե ինչպես է նա հոգ տանում իր անօգնական անդամների մասին[1]։