Պոետն ու Մուսան
«Պոետն ու Մուսան», Հովհաննես Թումանյանի պոեմներից, որ գրվել է 1899 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- ― Վե՛ր կաց, բանաստե՛ղծ, կանչում է էսպես,
- Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես...
- Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
- Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին[1]։
- ― Հերիք է, Մուսա՛, երկինքը վըկա,
- Էլ համբերելու սիրտ ու տեղ չըկա....
- Անիծված լինի էն օրն ու տարին,
- Որ գերի դառա ես քո քընարին....[2]
- ....Խավա՛ր ամբոխ,
- Պաշտում ես դու լոկ փայլ ու փող,
- Չես հասկանում դու պոետին.
- Ե՜ս, երկընքի քընքույշ որդին,
- Երգում եմ սե՜ր, ճըշմարտությո՜ւն․․․[3]
- Ո՛չ մըտքեր են պետք, ո՛չ ձիրք և ոչ խելք,―
- Բառեր ու հանգեր – և ահա քեզ երգ[4]։
- Սպանում են դեռ ծաղրով ու թույնով,
- Ապա պըճընվում նըրանց անունով....[4]
- ― Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։
- ― Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
- ― Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
- ― Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ։
- ― Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել․․․[5]
- Ներշընչման համար
- Էսպես է հարմար.―
- Ով սովից մեռել՝
- Նա՛ է լավ գըրել[6]։
- Թըքում եմ և քեզ և քո պըսակին,
- Երկըրպագում եմ փողի քըսակին։
- «Փողի քըսա՜կը, փողի քըսա՜կը,
- Բարձրացընում է մարդու հասակը....»[7]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 230։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 231։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 235։
- ↑ 4,0 4,1 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 236։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 237։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 238։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 240։