Ջալալ ադ Դին Ռումի

Պարսիկ բանաստեղծ
(Վերահղված է Ջալալ էդ-Դին Ռումիից)

Ջալալ ադ Դին Մուհամեդ Ռումի (պարսկ.՝ جلال‌الدین محمد رومی, կարդ.՝ Ջալալ էդ-դին Մօհամմադ-ե Բալխի, սեպտեմբերի 30, 1207 — դեկտեմբերի 17, 1273), պարսիկ բանաստեղծ, իրավաբան, աստվածաբան և սուֆի։ Բալխի քաղաքի անվանումով կոչում են նաև Ջալալ ադ Դին Մուհամեդ Բալխի (պարսկ.՝ جلال‌الدین محمد بلخى), ճանաչված է նաև որպես Մոլանա (արաբերեն նշանակում է մեր մոլան, մեր առաջնորդը), պարսկախոսների մոտ առավել ճանաչված է որպես Մոլավի, իսկ թրքախոսների և անգլիախոսների մոտ առավել ճանաչված որպես Ռումի։

Ջալալ ադ Դին Մուհամեդ Ռումին

Քաղվածքներ

խմբագրել
  • Տհաս սիրտը բաժանվելուց, տառապելուց է թրծվում,
    Թե չէ սիրո կեղծն ու ճիշտը ո՞նց հասկանա աշխարհում[1]։
  • Քեն ու նախանձ քո սրտիցը դուրս վանիր.
    Գեշ մտքերդ, գեշ բնույթդ այպանիր.
    Թե վատ գործ ես բռնել՝ իսկույն կասեցրու,
    Լավ համբավդ ավելացրո՛ւ պահպանի՛ր[2]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 14. ISBN 99941-33-16-0. 
  2. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 94. ISBN 99941-33-16-0. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռումի հոդվածը նաև Վիքիպեդիայում: