Ջեյմս Ռենդի
կանադացի ամերիկյան աճպարար և գիտական սկեպտիկ
Ջեյմս Ռենդի (ծննդյան անունը՝ Ռենդալլ Ջեյմս Հեմիլտոն Ցվինգե, անգլ.՝ James Randi, Randall James Hamilton Zwinge, օգոստոսի 7, 1928, Տորոնտո, Կանադա - 2020), կանադա-ամերիկացի իլյուզիոնիստ և գիտական սկեպտիկ։ «Պարանորմալ երևույթների մասին հայտարարությունների գիտական հետաքննության կոմիտեի» (CSICOP) հիմնադիրներից մեկն է և Ջեյմս Ռենդի կրթական հիմնադրամի հիմնադիրը (անգլ.՝ JREF), Բրայթս շարժման հայտնի մասնակից։
Ջեյմս Ռենդիի հիմնադրանի մասին
խմբագրել- Հնարավոր է երկու տարբերակ․ կամ պարանորմալ ընդունակություններ ընդհանրապես գոյություն չունեն, կամ Ջեյմս Ռենդի հիմնադրամում փորձարկումներն այնպես են կազմակերպում, որ գործնականում անհնար է ապացուցել արտասովոր ունակությունների առկայությունը․․․
- Լիլի Բլաք, «Էքստրասենսերի բոլոր գաղտնիքները»
- Մեդիում Ռոզմարի Ալտեյը CNN–ին տված հարցազրույցում կասկած է հայտնել, որ մրցանակային ֆոնդն ընդհանրապես գոյություն ունի, ինչը նշանակում է, որ նույնիսկ հաղթանակի դեպքում գումարը չի վճարվի[1]։
- Պարահոգեբաններ Հարոլդ Պատհոֆը և Ռասել Թարգը Ռենդիի զեկույցի 28 էջերում 24 փաստական սխալներ են գտել, որոնք նվիրված էին Ուրի Գելլերի ուժերի՝ Ստենֆորդի հետազոտությունների ինստիտուտում (СИИ) կատարված ստուգումներին՝ կապված նրա «Ուրի Գելլերի մոգությունը» գրքի հետ։ Պարզվել է, որ «յուրաքանչյուր օրինակում Ռենդին փորձելով հերքել СИИ–ի փորձերը, եկել է «սողանցքների» գոյության վարկածին, որն իրականում չի եղել» <…>։ Այս ոլորտում լուրջ հոգեկան հետազոտությունների վրա նրա գովազդված հարձակումները շարունակվում են։ Օրինակ, իր վերջին «Ալֆա» նախագծով նա երկու երիտասարդների, որոնք, իբր, ունեն պսի–ունակություններ, ուղարկել է հոգեկան հետազոտությունների Մագդոնելա լաբորատորիա, և գիտնականները, բնականաբար, հանդես են եկել Ռենդիին ձեռնտու եզրակացություններով։
- Ստյուարդ Գորդոն, «Պարանորմալ երևույթների հանրագիտարան»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ CNN.com - Transcripts։ Վերստացված է՝ 2020-08-08։