Ջիմ Մորիսոն
Ջեյմս Դուգլաս Մորիսոն (անգլերեն՝ James Douglas Morrison) (դեկտեմբերի 8, 1943 — հուլիսի 3, 1971), ամերիկացի երաժիշտ, երգիչ և երգահան, հանրահայտ The Doors խմբի համահիմնադիրներից։ Քաղաքական հայացքներով ավելի շատ հարել է խաղաղարարներին, սակայն ունեցել է բազմաթիվ հեղափոխական մտքեր։
Քաղվածքներ
խմբագրել- Դուք գիտեք օրը կործանում է գիշերվան,
Գիշերը կիսում է օրը,
Փորձեցի փախչել —
Փորձեցի թաքնվել —
Կոտրիր և անցիր դեպի մյուս կողմը
- Ցավալի է քեզ բաց թողնելը, բայց դու երբեք չէս հետևի ինձ։
- "The End" The Doors (1967) ալբոմից։
- Մահը և կյանքը գործնականում նույն բանն են։
- Ես սպասում էի նրան, որ ձեռքս ինքը կսկսի բանաստեղծություններ գրել, բայց այդպիսի բան տեղի չունեցավ։
- Ժամանակը աշխատում է թթվածնի նման։
- Ազատության ամենակարևոր կողմը՝ լինել այն ինչ կաս իրականում։
- Լսեք, իսկական պոեզիան ոչինչ չի ասում, այն ուղղակի հնարավորություններ է բացում։ Բացեք բոլոր դռները։ Դուք կարող եք մտնել ցանկացածը, որը Ձեզ համապատասխան է։ Ահա թե ինչու է պոեզիան ինձ այդքան ձգում՝ այն հավետ է։ Քանի դեռ մարդիկ գոյություն ունեն, նրանք կարող են հիշել բառերը ու դրանց համադրությունները։ Ոչինչ չի դիմակայում ոչնչացմանը՝ միայն բանաստեղծություններն ու երգերը։ Ոչ ոք չի կարող մի ամբողջ վեպ հիշել։ Ոչ ոք չի կարող նկարագրել ֆիլմերը, քանդակները, նկարները, բայց քանի դեռ մարդիկ ողջ են՝ երգերն ու բանաստեղծությունները կպահպանվեն։
- Ես ձեզ ասում եմ ոչ մի հավերժական շնորհ չի ների մեզ հիմա արևածագը վատնելու համար։
- Մարդիկ սարսափում են ազատ դառնալու մտքից, այդ պատճառով էլ նրանք կառչում են իրենց շղթաներից։
- Ես մողես արքան եմ, ես ամեն ինչ կարող եմ։
- Երբ մաքրության գաղափարը ծնվեց ամեն ինչ կորավ անդառնալիորեն։
- Մարդիկ ավելի շատ վախենում են մահվանից քան ցավից։ Տարօրինակ է որ նրանք վախենում են մահվանից։ Կյանքը ավելի շատ է ցավ պատճառում քան մահը։ Մահվան պահին, ցավը վերջանում է։ Այո - ես կարծում եմ որ դա ընկեր է...
- Սա ամենատարօրինակ կյանքն է որը ես երբևէ իմացել եմ։
- Սերը քեզ չի կարող փրկել քո սեփական ճակատագրից։
- Ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է ընդվզումի, խառնաշփոթի, քաոսի հետ. ցանկացած գործունեություն, որ թվում է, թե զուրկ է իմաստից։
- Սերը երազ է։ Երազները լավն են, բայց չզարմանաք, եթե արթնանաք արցունքներով։
- Մարդիկ վախենում են իրենք իրենցից, իրենց իրականությունից և ամենաշատը' զգացմունքներից։ Մարդիկ շատ են նշում, թե ինչքան հրաշալի բան է սերը, սակայն դա անկեղծ չէ։ Սերը ցավ է պատճառում։ Զգացմունքները խանգարում են։ Մարդկանց սովորեցրել են, թե ցավը չարիք է և վտանգավոր։ Ինչպե՞ս կարող են այդ դեպքում մարդիկ սիրել, եթե նրանք վախենում են զգալուց։ Ցավը մեզ արթնացնելու համար է։ Մարդիկ փորձում են թաքցնել իրենց ցավը, սակայն նրանք սխալ են թույլ տալիս։ Ցավը մի բան է, որը պետք է կրել։ Դու զգում ես քո ուժը, երբ ցավի փորձությունը հաղթահարում ես. ահա թե ինչն է կարևորը։ Ցավը զգացմունք է։ Քո զգացմունքները քո մի մասնիկն են, քո սեփական իրականությունը։ Եթե դու ամաչում ես դրանցից ու թաքցնում դրանք, դու թույլ ես տալիս հասարակությանը ոչնչացնել քո իրականությունը։ Դուք պետք է պաշտպանեք ցավը զգալու ձեր իրավունքը։
Արտաքին հղումներ
խմբագրել