Ջորջ Էլիոթ
Ջորջ Էլիոթ (անգլ.՝ George Eliot, իսկական անունը՝ Մերի Էնն Էվանս, անգլ.՝ Mary Ann Evans, նոյեմբերի 22, 1819, Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն – դեկտեմբերի 22, 1880, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի վիպասանուհի, լրագրող, թարգմանչուհի։ Հեղինակ է 7 վեպերի։
Քաղվածքներ
խմբագրել- Կինը հավատում է, որ երկու անգամ երկու կլինի հինգ, եթե լավ լաց լինես և սկանդալ սարքես[1]։
- Ինձ դուր է գալիս ոչ միայն սիրելի լինելը, այլև՝ որ իմ մասին ասեն, թե ես սիրելի եմ[1]։
- Ամենաերջանիկ կանայք, ինչպես ամենաերջանիկ ազգերը, պատմություն չունեն[1]։
- Դաժանությունն, ինչպես ամեն մի չարիք, դրդապատճառի կարիք չի զգում․ նրան միայն առիթ է պետք[1]։
- Մենք՝ մարդիկս, Աստծու ողորմածությունն ենք խնդրում, բայց մեկս մյուսի հանդեպ գթասիրտ չէ[1]։
- Ամենափոքր մեղք գործածները բերում են ամենամեծ ապաշխարանքը[1]։
- Բարեհոգությունն ամենասովորական արժանապատվությունն է իսկ բարությունը՝ հազվադեպ առաքինություն[1]։
- Եթե չես կարող աստղ լինել երկնքում, դարձիր տանը թեկուզև ջահ[1]։
- Ոչ մի մեծ գործ չի կատարվել անվճռական մարդկանց կողմից, որոնք ձգտել են ապահովագրված հաջողության[1]։